Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աղքատությունը մի օր կվերանա՞

Ինչպե՞ս է Աստված վերացնելու աղքատությունը (Մատթեոս 6։9, 10)

Ամեն տարի ծայրահեղ աղքատության մեջ ապրող միլիոնավոր մարդիկ մահանում են թերսնման և հիվանդությունների պատճառով։ Թեև որոշ երկրներ տնտեսապես ապահովված են, սակայն մարդկանց մեծ մասը դեռևս ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղքատությունը մարդկության դարավոր խնդիրներից մեկն է, որն այդպես էլ չի լուծվում (կարդա՛  Հովհաննես 12։8)։

Աղքատությանը վերջ դնելու համար անհրաժեշտ է մի համաշխարհային կառավարություն, որը կկարողանա ճիշտ կերպով բաշխել երկրագնդի ռեսուրսները։ Այն նաև պետք է կարողանա վերացնել պատերազմները, որոնք աղքատության գլխավոր պատճառներից են։ Աստված խոստանում է, որ հենց այդպիսի կառավարություն է հաստատելու (կարդա՛  Դանիել 2։44)։

Ո՞վ կարող է վերացնել աղքատությունը

Աստված նշանակել է իր որդուն՝ Հիսուսին, որ նա ղեկավարի ողջ մարդկությանը (Սաղմոս 2։4–8)։ Հիսուսը աղքատներին կազատի նեղությունից և վերջ կդնի կեղեքումներին ու բռնությանը (կարդա՛  Սաղմոս 72։8, 12–14)։

Ինչպեսև մարգարեացվել է, «Խաղաղության Իշխանը»՝ Հիսուսը, ամբողջ աշխարհում կհաստատի խաղաղություն և ապահովություն։ Այն ժամանակ երկրագնդի ամեն մի բնակիչ կունենա տուն, գոհացուցիչ աշխատանք և առատ սնունդ (կարդա՛  Եսայիա 9։6, 7; 65։21–23)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է անելու Հիսուսը ապագայում

Հիսուսը քայլեր է ձեռնարկելու երկրի վրա խաղաղություն հաստատելու համար։

Երբևէ ամբողջ աշխարհում կլինի՞ մեկ կառավարություն

Պատկերացրեք, թե ինչպիսի խաղաղություն և ապահովություն կբերի համաշխարհային կառավարությունը։ Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստծու այն խոստմանը, որ նա այդպիսի կառավարություն է հաստատելու։ Ո՞վ կլինի այդ կառավարության կատարյալ ղեկավարը։