Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։ Աստվածաշնչից մենք բազում կարևոր ճշմարտություններ ենք իմանում մեր Ստեղծչի մասին, նաև սովորում ենք գործնական սկզբունքներ, որոնք օգնում են մեզ ապրելու իմաստալից կյանքով։

Աստվածաշնչում գրված է. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Այդ պատճառով մենք երկրպագում ենք միմիայն Եհովա Աստծուն և որպես նրա Վկաներ՝ բոլորին հայտնում ենք նրա անունը (Եսայիա 43։10–12

Մենք քրիստոնյաներ ենք և հավատում ենք, որ Հիսուսը՝ «Աստծու Որդին», * եկավ երկիր և մկրտվելուց հետո դարձավ Մեսիա (Հովհաննես 1։34, 41; 4։25, 26)։ Երբ Հիսուսը մահացավ, Աստված հարություն տվեց նրան։ Հետո Հիսուսը համբարձվեց երկինք (1 Կորնթացիներ 15։3, 4)։ Նա հետագայում դարձավ Աստծու Թագավորության Թագավորը (Հայտնություն 11։15)։ Այդ Թագավորությունը իրական կառավարություն է, որը երկրի վրա կվերականգնի այն դրախտային պայմանները, որ գոյություն ունեին մարդկության պատմության սկզբում (Դանիել 2։44)։ Աստվածաշնչում գրված է. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11, 29

«Երբ նրանք ընթերցում են Աստվածաշունչը, համարում են, որ Աստված այդ Գրքի միջոցով խոսում է իրենց հետ։ Իսկ երբ կյանքում ինչ-որ խնդրի առաջ են կանգնում, Աստծու Խոսքում փնտրում են համապատասխան սկզբունքներ խնդիրը լուծելու համար.... Նրանց համար Աստծու Խոսքը կենդանի է ու գործնական» (կաթոլիկ քահանա Բենջամին Չերայաթ, «Münsterländische Volkszeitung» թերթ, Գերմանիա)։

Եհովայի վկաները համոզված են, որ աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել մարդկանց նաև այսօր (Եսայիա 48։17, 18)։ Հետևաբար մենք ապրում ենք այդ սկզբունքների համաձայն։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատվիրում է հեռու մնալ այնպիսի սովորություններից, որոնք պղծում են միտքն ու մարմինը, այդ պատճառով մենք չենք ծխում ու չենք օգտագործում թմրանյութեր (2 Կորնթացիներ 7։1)։ Մենք առհասարակ խուսափում ենք այն ամենից, ինչը դատապարտվում է Աստվածաշնչում, օրինակ՝ հարբեցողությունից, սեռական անբարոյությունից և գողությունից (1 Կորնթացիներ 6։9–11

^ պարբ. 5 Աստվածաշնչում Հիսուսը կոչվում է նաև «Աստծու միածին Որդի», քանի որ նա առաջինն է ու միակը, որին Եհովան անձամբ է ստեղծել (Հովհաննես 3։18; Կողոսացիներ 1։13–15

Իմացիր ավելին

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Հակիրճ ծանոթացեք մեր հիմնական հավատալիքներից 15-ին։

Եհովայի վկաները կարծում են՝ իրե՞նցն է ճշմարիտ կրոնը

Արդյոք Հիսուսն ասե՞լ է, թե փրկության տանող շատ ճանապարհներ կան։