Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը

Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը

Ամեն տարի մենք տպագրում ու տարածում ենք Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության մի քանի հարյուր միլիոն օրինակ։ Աշխարհի տարբեր երկրներում մենք մասնաճյուղեր ու տպարաններ ենք կառուցում և օգտագործում։ Տասնյակ հազարավոր ժողովներ հանդիպումներ են անցկացնում երկրպագության համար նախատեսված համեստ ու գեղեցիկ վայրերում, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Իսկ ինչպե՞ս են փակվում այս ամենի հետ կապված ծախսերը։

Մեր ողջ գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների միջոցով (2 Կորնթացիներ 9։7)։ Այս ամսագրի երկրորդ թողարկման մեջ, որը լույս էր տեսել 1879- ին, ասվում էր. «Մենք հավատում ենք, որ «Սիոնի Դիտարան» պարբերագրին [այն ժամանակ այս ամսագիրը այդպես էր կոչվում] թիկունք է կանգնում ԵՀՈՎԱՆ, և քանի դեռ այդպես է, մենք երբեք չենք խնդրի կամ աղերսի մարդկանց, որ օգնեն մեզ»։ Մինչ օրս մենք շարունակում ենք վարվել այս խոսքերի համաձայն։

Նվիրաբերությունները ուղարկվում են մեր մասնաճյուղերից որևէ մեկը կամ գցվում են նվիրաբերության արկղերի մեջ, որ դրված են յուրաքանչյուր Թագավորության սրահում։ Մենք երբեք չենք հավաքում տասանորդ կամ հանգանակություն, ոչ էլ գումար ենք վերցնում մեր ծառայությունների կամ հրատարակությունների համար։ Մեզ չեն վճարում քարոզելու, ժողովում ուսուցանելու կամ էլ երկրպագության վայրերի շինարարությանն աջակցելու համար։ Հիսուսն ասել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Մեր մասնաճյուղերում և գլխավոր վարչությունում ծառայող բոլոր մարդիկ, այդ թվում՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամները կրոնական օրդենի անդամներ են և աշխատավարձ չեն ստանում։

«Ինչպես Եհովայի վկաների ցանկացած գործունեություն, նրանց նվիրաբերությունները նույնպես արվում են կամավոր։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ որքան գումար նվիրաբերի և որքան հաճախ կատարի այդպիսի նվիրաբերություններ» (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2011թ.)։

Նվիրաբերված դրամական միջոցները օգտագործվում են նաև աղետներից տուժածներին օգնելու նպատակով։ Առաջին դարի քրիստոնյաները մեծ ուրախությամբ նվիրաբերություններ էին անում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցներին օգնելու համար (Հռոմեացիներ 15։26)։ Նմանապես այսօր մենք սիրով օգնում ենք աղետից տուժածներին. վերանորոգում ենք նրանց տները, մեր հավատակիցների երկրպագության վայրերը, ինչպես նաև տրամադրում ենք սնունդ, հագուստ և բուժօգնություն։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին

Իմացիր, թե ինչպես են ոմանք նվիրաբերություն անում Եհովայի վկաների համաշխարհային գործին աջակցելու համար, որպեսզի կարողանան հոգալ ուրիշների ֆիզիկական և հոգևոր կարիքները։