Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Սեպտեմբեր 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչո՞ւ են Աստվածաշնչում մարգարեություններ գրվել

Ինչո՞ւ են Աստվածաշնչում մեր օրերի վերաբերյալ մարգարեություններ գրված (Ղուկաս 21։10, 11)

Աստվածաշնչում կան մանրամասնորեն գրված բազմաթիվ մարգարեություններ։ Ոչ մի մարդ չի կարող կանխագուշակել ապագա իրադարձությունները ամենայն մանրամասնությամբ։ Հետևաբար Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը փաստում է, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է (կարդա՛  Հեսու 23։14; 2 Պետրոս 1։20, 21)։

Աստվածաշնչյան այն մարգարեությունները, որոնք արդեն կատարվել են, Աստծու հանդեպ հավատ ունենալու լուրջ հիմքեր են (Եբրայեցիներ 11։1)։ Դրանք նաև վստահեցնում են մեզ, որ ապագայի մասին Աստծու խոստումները հաստատ կկատարվեն։ Այսպիսով՝ աստվածաշնչյան մարգարեությունները մեզ տալիս են ամուր հույս (կարդա՛  Սաղմոս 37։29; Հռոմեացիներ 15։4)։

Ինչպե՞ս են աստվածաշնչյան մարգարեությունները օգնում մեզ

Որոշ մարգարեություններ օգնում են Աստծու ծառաներին փրկության համար համապատասխան քայլեր անելու։ Օրինակ՝ երբ առաջին դարի քրիստոնյաները տեսան Հիսուսի նշած որոշ մարգարեությունների կատարումը, հեռացան Երուսաղեմից։ Որոշ ժամանակ անց Երուսաղեմը կործանվեց, քանի որ հրեաների մեծ մասը մերժել էր Հիսուսին։ Այդ ժամանակ քրիստոնյաները արդեն քաղաքից հեռու էին՝ ապահով տեղում (կարդա՛  Ղուկաս 21։20–22)։

Այսօր էլ մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ է դնելու մարդկային կառավարություններին (Դանիել 2։44; Ղուկաս 21։31)։ Ուստի անչափ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ այժմ քայլեր ձեռնարկի Աստծու նշանակած Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի հավանությանն արժանանալու համար (կարդա՛  Ղուկաս 21։34–36)։