Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Կարո՞ղ են մահացածները նորից ապրել

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29

Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը կանխագուշակեց, որ ապագայում՝ իր Թագավորության ժամանակ, համընդհանուր գերեզմանը կդատարկվի։ Ֆերնանդոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, ասում է. «Ես ապշեցի, երբ առաջին անգամ կարդացի Հովհաննես 5։28, 29 համարները։ Այս խոսքերը ինձ հույսով լցրին, և ես սկսեցի լավատեսորեն նայել ապագային»։

Հնում ապրած հավատարիմ Հոբը հույս ուներ, որ իր մահից հետո Աստված իրեն հարություն կտա։ Նա հարցրեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ապա վստահորեն պատասխանեց. «Հարկադիր աշխատանքիս բոլոր օրերում [գերեզմանում եղած ժամանակ] պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա։ Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ» (Հոբ 14։14, 15

Ղազարոսի հարությունը մեզ ապագայի հույս է տալիս

Ղազարոսի քույրը՝ Մարթան, նույնպես գիտեր, որ հարություն է լինելու։ Ղազարոսի մահից հետո Հիսուսը ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»։ Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։23–25)։ Ապա Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Այս տպավորիչ դեպքը օգնում է մեզ պատկերացնելու այն, ինչ տեղի է ունենալու ապագայում ավելի մեծ մասշտաբով. ամբողջ երկրի վրա միլիարդավոր մարդիկ հարություն են առնելու։

Կլինե՞ն մարդիկ, ովքեր երկնային հարություն կստանան

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Հիսուսի հարության դեպքը տարբերվում է աստվածաշնչյան արձանագրության մեջ նշված հարության մյուս ութ դեպքերից։ Այդ ութ մարդիկ հարություն էին ստացել երկրի վրա ապրելու համար։ Սակայն Հիսուսի հարության վերաբերյալ կարդում ենք. «Հիսուս Քրիստոսը.... գնաց երկինք և .... Աստծու աջ կողմում է» (1 Պետրոս 3։21, 22)։ Իսկ Հիսուսից բացի լինելո՞ւ էին ուրիշ մարդիկ, ովքեր երկնային հարություն էին ստանալու։ Ավելի վաղ Հիսուսը իր աշակերտներին ասել էր. «Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» (Հովհաննես 14։3

Հիսուսը երկինք համբարձվեց և տեղ պատրաստեց իր աշակերտների համար, որ նրանք էլ գնան երկինք։  Ընդհանուր առմամբ երկնային հարություն են ստանալու 144000 անհատներ (Հայտնություն 14։1, 3)։ Իսկ ի՞նչ են անելու նրանք երկնքում։

Աստվածաշունչն ասում է. «Երջանիկ ու սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Այդպիսիների վրա երկրորդ մահը իշխանություն չունի, այլ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20։6)։ Երկնային հարություն ստացողները Հիսուսի հետ երկնքից իշխելու են երկրի վրա։

Ովքե՞ր են հարություն առնելու երկրի վրա ապրելու համար

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստվածաշնչում գրված են Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ես հույս ունեմ առ Աստված, հույս, որը այս մարդիկ էլ են տածում, որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ միլիարդավոր մահացած մարդիկ հարություն կառնեն

Ովքե՞ր են «արդարները»։ Նկատի առնենք, թե ինչ է գրված Աստվածաշնչում Աստծու հավատարիմ ծառաներից մեկի՝ Դանիելի մասին։ Նրա կյանքի վերջին օրերում Աստված ասաց նրան. «Դու կհանգստանաս, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը» (Դանիել 12։13)։ Երբ Դանիելը «վեր կենա» մահվան քնից, որտե՞ղ է նա ապրելու։ Սաղմոս 37։29-ում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։ Իսկ Հիսուսը ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։ Փաստորեն, Դանիելը և այլ հավատարիմ տղամարդիկ ու կանայք հարություն են առնելու, որ հավիտյան ապրեն երկրի վրա։

Իսկ ովքե՞ր են «անարդարները»։ Դրանք այն միլիարդավոր մարդիկ են, որոնք դարերի ընթացքում ապրել են ու մահացել։ Նրանցից շատերը հնարավորություն չեն ունեցել իմանալու և կիրառելու աստվածաշնչյան ճշմարտությունները։ Հարություն առնելուց հետո նրանք հնարավորություն կունենան ճանաչելու Եհովային * և Հիսուս Քրիստոսին (Հովհաննես 17։3)։ Եվ բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Աստծուն, հավիտյան կապրեն երկրի վրա։

Բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Աստծուն, հավիտյան կապրեն երկրի վրա և կլինեն առողջ ու երջանիկ

Ինչպիսի՞ պայմաններ են լինելու երկրի վրա

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (Եսայիա 65։21

Միայն պատկերացրեք՝ դուք հնարավորություն ունեք ապրելու նման հրաշալի պայմաններում ձեր հարություն առած հարազատների հետ։ Սակայն ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ իսկապես հարություն է լինելու։

^ պարբ. 15 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։

 

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։