Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Մի՞թե սա է ամբողջ կյանքը

Երբեմն մտածո՞ւմ եք, որ կյանքը չափազանց կարճ է

Մի՞թե կյանքը սահմանափակվում է նրանով, որ ծնվում ենք, մեծանում, աշխատում, ամուսնանում, երեխաներ ունենում և ծերանում (Հոբ 14։1, 2)։ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ամենաիմաստուն մարդիկ են փնտրել կյանքի իմաստը (կարդա՛  Ժողովող 2։11)։

Իսկ ձեր կարծիքով՝ կյանքն իմաստ ունի՞։ Այս հարցին պատասխանելու համար նախևառաջ պետք է իմանանք, թե ինչպես է կյանքն առաջացել։ Շատերը, հասկանալով, որ մեր ուղեղը և առհասարակ մեր ամբողջ օրգանիզմը զարմանալիորեն բարդ կառուցվածք ունի, եկել են այն եզրակացության, որ գոյություն ունի իմաստուն Արարիչ (կարդա՛  Սաղմոս 139։14)։ Եթե դա այդպես է, ուրեմն Արարիչը ստեղծել է մեզ որոշակի նպատակով։ Եթե իմանանք, թե որն է այդ նպատակը, մեր կյանքը իմաստով կլցվի։

Ի՞նչ նպատակով է Արարիչը ստեղծել մարդկանց

Աստված օրհնեց առաջին մարդկային զույգին և նրանց մի հետաքրքիր առաջադրանք տվեց։ Աստված ցանկանում էր, որ նրանք լցնեն երկիրը, դրախտ դարձնեն այն և ապրեն հավիտյան (կարդա՛  Ծննդոց 1։28, 31)։

Երբ մարդիկ ըմբոստացան Աստծու իշխանության դեմ, նրա նպատակը այդ ժամանակ ամբողջությամբ չիրականացավ։ Սակայն Աստված չփոխեց իր նպատակը։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ նա քայլեր է ձեռնարկել իրեն հավատարիմ մարդկանց փրկելու և երկրի առնչությամբ իր նպատակը իրականացնելու համար։ Աստված ցանկանում է, որ դուք էլ վայելեք այն կյանքը, որը նա խոստացել է (կարդա՛  Սաղմոս 37։29)։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ կարող ենք անել Աստծու խոստացած օրհնությունները վայելելու համար։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Երկրի վրա դրախտ հաստատելու վերաբերյալ Աստծու նպատակը երբևէ կիրագործվի՞։ Եթե այո, ապա ե՞րբ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։