Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մտահոգություն ապագայի մասին

Մտահոգություն ապագայի մասին

Ալյոնան պատմում է. «Երբ լսում եմ տագնապի ազդանշանը, սիրտս սկսում է արագ բաբախել, ու վազում եմ պատսպարան։ Բայց միևնույնն է, նույնիսկ այնտեղ տագնապի մեջ եմ։ Մի անգամ փողոցով քայլելիս սկսեցի լաց լինել, քանի որ նորից հնչեց ազդանշանը, իսկ ես թաքնվելու տեղ չունեի, շունչս կտրվում էր։ Ժամեր անցան, մինչև կարողացա հանդարտվել»։

Ալյոնա

Պատերազմը սարսափելի աղետ է, որը վտանգում է մարդկանց կյանքը։ Մարդու կյանքը կարող է վտանգի ենթարկել նաև մահացու հիվանդությունը։ Ուրիշների համար ապագայի հանդեպ վախը կարող է լուրջ մտահոգության առիթ լինել, քանի որ մարդիկ անհանգստանում են՝ մտածելով. «Ինչպիսի՞ աշխարհում կապրեն մեր երեխաներն ու թոռները՝ պատերազմներով, հանցագործություններով, համաճարակներով, կլիմայական փոփոխություններով և աղտոտված միջավայրով լի աշխարհո՞ւմ»։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել նման մտահոգությունները և չընկնել տագնապի մեջ։

Հասկանալով, որ այսօր վատ բաներ են տեղի ունենում՝ «խորագետը, տեսնելով փորձանքը, թաքնվում է» (Առակներ 27։12)։ Ինչպես որ ուզում ենք պաշտպանել մեզ ֆիզիկական առումով, այնպես էլ քայլեր պետք է ձեռնարկենք մտային և էմոցիոնալ առումով պաշտպանվելու համար։ Բռնի զվարճությունները, անգամ լրատվական միջոցները, որոնք լեցուն են սարսափելի տեսարաններով, տագնապի մեջ են մեզ գցում։ Ինչ խոսք, դա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք իրականությունը և մեր գլուխը թաղենք  ավազի մեջ։ Այդուհանդերձ, Աստված այնպես չի ստեղծել մեզ, որ շարունակ վատ բաների մասին մտածենք։ Հակառակը՝ մենք պետք է մտածենք այնպիսի բաների մասին, ինչը որ «ճշմարիտ է.... արդար է.... մաքուր է.... սեր է»։ Եթե այդպես վարվենք, «խաղաղության Աստվածը» մեր միտքն ու սիրտը խաղաղությամբ կլցնի (Փիլիպպեցիներ 4։8, 9

ԱՂՈԹՔԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԸ

Ամուր հավատի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մտահոգությունները։ Աստվածաշունչը հորդորում է մեզ «ողջամիտ լինել և միշտ աղոթել» (1 Պետրոս 4։7Կարող ենք Աստծուց օգնություն, իմաստություն, քաջություն խնդրել, որ տվյալ իրավիճակում մեր լավագույնն անենք, ու վստահ լինենք, որ նա «լսում է մեզ ինչ էլ որ խնդրելու լինենք» (1 Հովհաննես 5։15

Ամուսնու՝ Ավիի հետ

Աստվածաշունչը բացատրում է, որ «այս աշխարհի իշխանը» Սատանան է, ոչ թե Աստված, և «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (Հովհաննես 12։31; 1 Հովհաննես 5։19)։ Տեղին էր, որ Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել. «Ազատիր Չարից» (Մատթեոս 6։13)։ Ալյոնան պատմում է. «Երբ հնչում է տագնապի ազդանշանը, խնդրում եմ Եհովային, որ օգնի ինձ կառավարելու զգացմունքներս։ Ամուսինս նույնպես զանգահարում է ինձ ու աղոթում ինձ հետ։ Աղոթքը իրոք օգնում է»։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն» (Սաղմոս 145։18

ԱՊԱԳԱՅԻ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ

Լեռան քարոզի ժամանակ Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6։10)։ Աստծու Թագավորությունը լիովին և մեկընդմիշտ կվերացնի մեր բոլոր մտահոգությունները։ Հիսուսի՝ «Խաղաղության Իշխանի» միջոցով Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Եսայիա 9։6; Սաղմոս 46։9)։ «Նա [Աստված] դատավոր կլինի շատ ժողովուրդների մեջ.... Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել.... ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։3, 4)։ Երջանիկ ընտանիքները «տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (Եսայիա 65։21)։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24

Այսօր, չնայած բոլոր նախազգուշական քայլերին, միշտ չէ, որ հնարավոր է լինում կանխել պատահարները կամ խուսափել սխալ ժամին սխալ վայրում լինելուց (Ժողովող 9։11)։ Դարեր շարունակ պատերազմների, բռնության և հիվանդությունների պատճառով լավ մարդիկ մահացել են։ Կա՞ արդյոք որևէ հույս այդ անմեղ զոհերի համար։

Միլիոնավոր մարդիկ, որոնց թիվը միայն Աստված գիտի, կրկին կապրեն։ Այսօր նրանք քնած են, այսինքն՝ Աստծու կատարյալ հիշողության մեջ են, մինչև այն օրը, երբ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Խոսելով հարության մասին՝ Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբրայեցիներ 6։19)։ Աստված «բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց [Հիսուսին]» (Գործեր 17։31

Սակայն անգամ այսօր Աստծուն հաճելի բաներ անող մարդիկ դեռ կունենան մտահոգություններ։ Գործնական քայլեր անելով, աղոթքի միջոցով Աստծուն մոտենալով և ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսի հանդեպ ամուր հավատ զարգացնելով՝ Փոլը, Ջանեթը և Ալյոնան հաջողությամբ հաղթահարեցին իրենց մտահոգությունները։ Ինչպես նրանց, այնպես էլ ձեր պարագայում «թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռոմեացիներ 15։13

Իմացիր ավելին

Ով է իրականում կանգնած պատերազմի ու տառապանքի հետևում

Երկնքում տեղի ունեցած պատերազմը Աստվածաշունչն ինչպե՞ս է կապում երկրի վրա տեղի ունեցած համաշխարհային պատերազմի ու դժբախտությունների հետ։

Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս

Իմացիր, թե ինչպես է Աստծու Թագավորությունը խաղաղություն հաստատելու երկրի վրա՝ կատարելով նրա տված խոստումը։