Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Որտեղի՞ց այսքան չարություն

Ո՞վ էր դրդում Հիսուսին չար բան անելու (Մատթեոս 4։8–10)

Ընդհանրապես բոլոր մարդիկ ուզում են լինել խաղաղարար, ազնիվ ու բարի։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հաճախ տեսնում բռնություն, անարդարություն, դաժանություն։ Սովորական բան է դարձել նորություններով սարսափելի բաներ լսելը։ Կա՞ մեկը, որ մարդկանց չար գործերի է դրդում (կարդա՛  1 Հովհաննես 5։19)։

Մի՞թե Աստված մարդկանց ստեղծել է վատն անելու հակվածությամբ։ Ո՛չ։ Եհովա Աստված իր պատկերով է ստեղծել մարդկանց, այսինքն՝ Աստծու սերը ընդօրինակելու հակվածությամբ (Ծննդոց 1։27; Հոբ 34։10)։ Սակայն Աստված նաև ազատ կամք է տվել մարդկանց։ Երբ մեր առաջին ծնողները ընտրեցին չարը անելու ճանապարհը, նրանք մերժեցին Աստծուն ու դարձան անկատար։ Նրանցից է, որ մենք ժառանգեցինք մեղքը (կարդա՛  2 Օրենք 32։4, 5)։

Մարդիկ մի՞շտ են չար բաներ անելու

Աստված ուզում է, որ մենք դիմակայենք չար բաներ անելու հակվածությանը (Առակներ 27։11)։ Ուստի նա մեզ սովորեցնում է, թե ինչպես հեռու մնալ չար բաներից և երջանկություն գտնել։ Ցավոք, այսօր մենք չենք կարող կատարելապես ընդօրինակել Աստծուն (կարդա՛  Սաղմոս 32։8)։

Թեև այսօր չարությունը ծաղկում է, սակայն Աստված թույլ չի տալու, որ մենք երկար տեսնենք դրա ահավոր հետևանքները (2 Պետրոս 3։7–9)։ Շուտով երկիրը լցվելու է ուրախ և Աստծուն հնազանդ մարդկանցով (կարդա՛  Սաղմոս 37։9–11)։

 

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։