Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2015

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս են հին ժամանակներում օգտագործել երկանքը

Հնում հաց պատրաստելու համար հարկավոր էր երկանքով աղալ հացահատիկը։ Ալյուր պատրաստելը յուրաքանչյուր տան կնոջ կամ աղախնի ամենօրյա գործերից մեկն էր։ Երկանքի ձայնը առօրյա կյանքում հարազատ բան էր (Ելք 11։5; Երեմիա 25։10

Հին Եգիպտոսում հայտնաբերված արտեֆակտերից կարելի է իմանալ, թե ինչպես են օգտագործել երկանքը։ Այն կազմված է եղել երկու աղացաքարերից։ Վերինը եղել է ձվաձև, մակույկաձև, ուռուցիկ մակերեսով, իսկ ներքևինը ունեցել է մեծ, լայն ու երկարավուն, գոգավոր մակերես։ Աղացողը ծնկի էր գալիս և երկու ձեռքով ձվաձև քարը, երկարավուն մակերեսի վրա հետ ու առաջ շարժելով, մանրացնում էր ցորենը։ Ըստ մի աղբյուրի՝ այդ երկու քարերը հիմնականում կշռում էին 2 և 4 կիլոգրամ։ Այդպիսի քարը կարող էր մարդ սպանել, եթե որպես զենք օգտագործվեր (Դատավորներ 9։50–54

Երկանքը կարևոր բան էր համարվում, քանի որ առանց դրա ընտանիքը չէր կարող հանապազօրյա հաց ունենալ։ Այդ պատճառով Մովսիսական օրենքը արգելում էր երկանքը գրավ վերցնել։ 2 Օրենք 24։6-ում ասվում է. «Ոչ մեկը երկանքը կամ դրա վերին աղացաքարը գրավ չպետք է վերցնի, քանի որ այդպես նա հոգի է գրավ վերցնում»։

Ի՞նչ է նշանակում «գրկում» արտահայտությունը

Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսն իր «Հոր գրկում է» (Հովհաննես 1։18)։ Այս արտահայտությունը մատնացույց է անում այն առանձնահատուկ մտերմությունը, որ Հիսուսն ունի իր Հոր հետ։ Այս բառը մեզ հիշեցնում է նաև այն սովորությունը, որն ունեին հրեաները ճաշելիս։

Հիսուսի օրերում հրեաները ճաշելիս հենվում էին սեղանի շուրջ գտնվող գլանաձև բարձերին։ Յուրաքանչյուր անհատ արմունկով հենվում էր բարձին։ Այս դիրքի շնորհիվ աջ ձեռքը ազատ էր լինում։ Ճաշողները պառկած էին լինում մեկը մյուսի կողքին՝ ամբողջությամբ ձախ կողմի վրա, և ինչպես բացատրվում է մի հանրագիտարանում, «նրանցից մեկի գլուխը մոտ էր իր կողքին գտնվողի կրծքին, այդ պատճառով կարելի էր ասել, որ մեկը մյուսի գրկում էր»։

Տան տիրոջ գրկում լինելը ամենապատվավոր բանն էր հյուրի համար։ Վերջին Պասեքի ժամանակ Հովհաննես առաքյալը՝ «այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր», իր Տիրոջ գրկում էր։ «Հենվելով Հիսուսի կրծքին»՝ Հովհաննեսը մի հարց տվեց նրան (Հովհաննես 13։23–25; 21։20