Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հունիս 2015

Ո՞վ է հակաքրիստոսը

Ո՞վ է հակաքրիստոսը

Տարիներ առաջ ցուցադրվեց մի սարսափ ֆիլմ, որի վերնագիրն էր՝ «Հակաքրիստոս»։

Հայտնի ռոք խմբի ալբոմներից մեկը կոչվում էր «Հակաքրիստոս սուպերաստղ»։

19-րդ դարի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի աշխատություններից մեկը անվանվում է «Հակաքրիստոս»։

Միջին դարերում թագավորներն ու կայսրերը իրենց հակառակորդներին հակաքրիստոս էին ասում։

Ռեֆորմացիայի հիմնադիր Մարտին Լյութերը Հռոմի պապերին հակաքրիստոս էր անվանում։

ԻՆՉՊԵՍ երևում է, դարերի ընթացքում «հակաքրիստոս» բառը (կամ՝ «նեռ») տարբեր իմաստներով է օգտագործվել, ուստի հարց է առաջանում. «Ո՞վ է հակաքրիստոսը։ Այսօր այն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է մեզ»։ Տրամաբանական է այս հարցերի պատասխանը փնտրել Աստվածաշնչում, քանի որ այնտեղ «հակաքրիստոս» բառը (Աստվածաշնչում օգտագործվում է «նեռ») օգտագործվում է հինգ անգամ։

ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչի գրողներից միայն Հովհաննես առաքյալն է օգտագործել «նեռ» բառը։ Ինչպե՞ս է նա նկարագրել նեռին։ Իր անունը կրող առաջին նամակում Հովհաննեսը գրեց. «Զավակնե՛ր, արդեն վերջին ժամն է։ Ինչպես լսել եք, նեռը գալու է։ Հիմա արդեն շատ նեռեր են հայտնվել, ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է։ Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին.... Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը։ Իսկ նեռը նա է, ով մերժում է Հորը և Որդուն» (1 Հովհաննես 2։18, 19, 22

Հովհաննես առաքյալը գիտեր, որ նեռը նրանք են, ովքեր միտումնավոր կրոնական ստեր են տարածում Հիսուս Քրիստոսի և նրա ուսմունքների մասին

Ի՞նչ ենք իմանում այս խոսքերից։ «Շատ նեռեր» արտահայտությունը ցույց է տալիս, որ նեռը, կամ՝ հակաքրիստոսը մեկ անձնավորություն չէ, այլ հավաքական խումբ է։ Այն ներկայացնում է մարդկանց կամ կազմակերպություններ, որոնք ստեր են տարածում, հերքում են, որ Հիսուսը Քրիստոսն է, կամ՝ Մեսիան, և տրամադրված են կործանելու անհատի փոխհարաբերությունները Աստծու և նրա Որդու՝ Քրիստոսի հետ։ Նրանք, ովքեր նեռ են, պնդում են, թե իրենք Քրիստոսն են կամ նրա ներկայացուցիչները։ Համարում նշված «մեզանից դուրս եկան» արտահայտությունը ցույց է տալիս, որ նրանք շեղվել են Աստվածաշնչի ճշմարիտ ուսմունքներից։ Ավելին, այս խումբը գոյություն ուներ, երբ Հովհաննեսը գրեց իր նամակը «վերջին ժամին»՝ հավանաբար առաքյալների ժամանակների վերջում։

Ուրիշ ի՞նչ գրեց Հովհաննեսը նեռի մասին։ Կեղծ մարգարեների մասին խոսելով՝ նա նախազգուշացրեց. «Ամեն խոսք, որ թվում է, թե Աստծուց է, և չի հաստատում այդ բանը Հիսուսի մասին, Աստծուց չէ։ Դեռ ավելին, դա նեռի խոսքն է, որը, ինչպես լսեցիք, պիտի գար և հիմա արդեն աշխարհում է» (1 Հովհաննես 4։2, 3)։ Իսկ իր երկրորդ նամակում նա կրկնեց այս միտքը. «Շատ խաբեբաներ են դուրս եկել աշխարհ՝ մարդիկ, որ չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսը եկել է մարմնով։ Սա է խաբեբան ու նեռը» (2 Հովհաննես 7)։ Հստակ է՝ Հովհաննեսը հասկացել էր, որ նեռը ներկայացնում է նրանց, ովքեր գիտակցաբար կրոնական ստեր են տարածում Հիսուս Քրիստոսի և նրա ուսմունքների մասին։

«ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ» ԵՎ «ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ»

Հիսուսը զգուշացրեց, որ սուտ մարգարեներ կգան «ոչխարի հանդերձներով»

Հովհաննեսի գրելուց շատ առաջ Հիսուս Քրիստոսը խորհուրդ էր տվել իր հետևորդներին. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են» (Մատթեոս 7։15)։ Պողոս առաքյալը  նույնպես նախազգուշացրեց Թեսաղոնիկեի քրիստոնյաներին. «Թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ ինչ-որ ձևով, որովհետև [Եհովայի օրը] չի գա, մինչև որ չգա հավատուրացությունը, և չհայտնվի անօրենության մարդը՝ կործանման որդին» (2 Թեսաղոնիկեցիներ 2։3

Փաստորեն, առաջին դարում սուտ մարգարեները և հավատուրացները ակտիվորեն գործում էին՝ փորձելով թուլացնել քրիստոնեական ժողովը։ Հովհաննեսի օգտագործած «նեռ» բառը վերաբերում էր նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի ու նրա ուսմունքների մասին ստեր էին տարածում։ Նրանց հանդեպ Եհովայի տեսակետը բացահայտվեց, երբ Պողոսը այդպիսի մարդկանց անվանեց «կործանման որդի»։

ՏԵՂՅԱԿ ԵՂԻՐ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Հակաքրիստոսի մաս կազմող մարդիկ և կազմակերպություններ շարունակում են հակառակվել Քրիստոսին ու նրա ուսմունքներին։ Նրանք միտումնավոր ստեր են տարածում Հոր՝ Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ինքնությունը աղավաղելու նպատակով։ Ուստի մենք պետք է զգուշանանք այդպիսի կրոնական խաբեություններից։ Քննենք երկու օրինակ։

Դարեր շարունակ եկեղեցիները սովորեցրել են Երրորդության ուսմունքը, ըստ որի՝ Հայրը և Որդին մեկ էություն են։ Այդպես հակաքրիստոսը առեղծվածային է դարձնում Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Այս առեղծվածը հետ է պահում ազնվասիրտ մարդկանց Հիսուսին ընդօրինակելուց և Աստծուն մոտենալուց (1 Կորնթացիներ 11։1; Հակոբոս 4։8

Եկեղեցիները նաև շփոթության մեջ են գցել մարդկանց՝ հորդորելով օգտվել Աստվածաշնչի այնպիսի թարգմանություններից, որոնցից հանվել է Աստծու անունը՝ Եհովա, թեև բնագրում այն հանդիպում է մոտ 7000 անգամ։ Արդյունքում ճշմարիտ Աստծու էությունը ավելի առեղծվածային ու անհասկանալի է դարձել։

Սակայն Աստծու անունը իմանալը բազմաթիվ ազնվասիրտ մարդկանց օգնել է մոտենալու նրան։ Դա է փաստում Ռիչարդի օրինակը, որի հետ զրուցել էին երկու Եհովայի վկաներ։ Ռիչարդը պատմում է. «Նրանք ինձ Աստվածաշնչից ցույց տվեցին, որ ճշմարիտ Աստծու անունը Եհովա է։ Ես տպավորված էի այն մտքից, որ Աստված անուն ունի, քանի որ նման բան երբեք չէի լսել»։ Նա սկսեց իր կյանքում փոփոխություններ կատարել Աստվածաշնչի չափանիշներին համապատասխանելու և Եհովային հաճեցնելու համար։ Ռիչարդն ասում է. «Աստծու անունն իմանալը օգնեց ինձ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու նրա հետ»։

Դարեր շարունակ հակաքրիստոսը միլիոնավոր մարդկանց հոգևոր խավարի մեջ է պահել։ Սակայն ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կարող ենք քողազերծել նեռի ինքնությունը և ազատվել նրա կրոնական ստերից ու կեղծիքներից (Հովհաննես 17։17

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ո՞վ է տիրում աշխարհին

Աստվածաշնչի պատասխանը գուցե զարմացնի ձեզ։ Իմացեք պատասխանը և տեսեք, թե ինչպես է այն կապված ձեր ապագայի հետ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Երրորդությունը աստվածաշնչյա՞ն ուսմունք է

Շատ կրոններ սովորեցնում են, որ Աստված Երրորդություն է։ Սա աստվածաշնչայի՞ն ուսմունք է։

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Աստված անուն ունի՞

Աստծուն կարելի է տարբեր կերպերով կոչել՝ Ամենակարող, Արարիչ, Տեր։ Այս տեսանյութը ընդգծում է, որ Աստծու անունը Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան 7 000 անգամ։