Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՓՈԽԱՐԻՆԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ

Կարո՞ղ է գիտությունը բացատրել ամեն ինչ

Կարո՞ղ է գիտությունը բացատրել ամեն ինչ

Վերջին տարիներին շրջանառվում են մի շարք գրքեր, որոնցում բացատրվում է, այսպես կոչված, նոր աթեիստների տեսակետները։ Այդ գրքերը շատերի ուշադրությունն են գրավել և բուռն քննարկումների ու վեճերի առիթ տվել։ Նյարդաբան Դեյվիդ Իգլմենը այս առնչությամբ գրում է. «Որոշ ընթերցողներ կարծում են, թե գիտնականները ամեն ինչ գիտեն»։ Հետո ավելացնում է. «Սակայն հաջողակ գիտնականները լայնախոհ են, և նրանց աշխատանքներում միշտ առկա են նորանոր ու անսպասելի բացահայտումներ»։

Դարերի ընթացքում տաղանդավոր գիտնականները զարմանալի նվաճումների են հասել բնության վերաբերյալ բարդ հարցերի հետ կապված որոնումներում։ Սակայն նրանցից ոմանք նաև լուրջ սխալներ են արել։ Իսահակ Նյուտոնը բոլոր ժամանակների մեծագույն գիտնականներից է։ Նա ցույց տվեց, թե ինչպես են ձգողականության ուժի շնորհիվ մոլորակները, աստղերը և գալակտիկաները շարժվում տիեզերքում։ Նա հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը, մշակեց դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը։ Նյուտոնը առնչություն է ունեցել նաև ալքիմիայի՝ նախագիտական քիմիայի հետ։ Ալքիմիկոսները աստղագուշակության և առեղծվածային ֆորմուլաների միաձուլման արդյունքում փորձում էին կապարից և այլ հասարակ մետաղներից ստանալ ազնիվ մետաղներ, օրինակ՝ ոսկի։

Նյուտոնից ավելի քան 1500 տարի առաջ հույն աստղագետ Պտղոմեոսը երկինքը ուսումնասիրել է միայն անզեն աչքով։ Նա հետևում էր մոլորակներին՝ ուսումնասիրելով գիշերային երկինքը։ Հայտնի է եղել նաև որպես քարտեզագետ։ Սակայն նա հավատում էր, որ երկրագունդն է ամեն բանի կենտրոնը։ Աստղաֆիզիկոս Կարլ Սագանը Պտղոմեոսի մասին գրել է. «Այն փաստը, որ 1500 տարի սխալ գաղափար է ընդունվել, ցույց է տալիս, որ անգամ շատ խելացի անձնավորություններ կարող են ամբողջովին սխալ լինել»։

Թեև տեղին է ընդունել այն փաստը, որ գիտությունը մեծ հաջողությունների ու առաջխաղացումների է հասել, ինչի արդյունքում մենք մեծ օգուտներ ենք ստացել, կարևոր է նաև հիշել, որ միշտ կլինեն հարցեր, որոնք անհասկանալի կլինեն գիտնականներին։ Ֆիզիկոս Փոլ Դեյվիզը նշում է. «Անհնար է գոյություն ունեցող ամեն բանի համար գտնել լիակատար, ներդաշնակ, տրամաբանական ու գոհացուցիչ բացատրություն»։ Այս խոսքերը անհերքելի ճշմարտություն են։ Մարդիկ չեն կարող լիարժեք հասկանալ աշխարհը։ Ուստի երբ որևէ մեկը պնդում է, թե գիտությունը ի զորու է բացատրել գոյություն ունեցող ամեն բան, տրամաբանական կլինի վերապահումով մոտենալ այդ պնդմանը։

Աստվածաշունչը բավարարում է մեր այն կարիքները, որոնք չի կարող բավարարել գիտությունը

Աստվածաշնչում բնության հրաշքների մասին ասվում է. «Ահա սրանք [Աստծու] ճանապարհների եզրերն են, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին» (Հոբ 26։14)։ Փաստորեն, կա գիտելիքների անսպառ պաշար, որը մարդկանց ըմբռնումից ու հասկացողությունից վեր է։ Մոտ 2000 տարի առաջ Պողոս առաքյալի գրած խոսքերը իրոք որ ճշմարիտ են. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (Հռոմեացիներ 11։33

Իմացիր ավելին

Մարդը վերջնականապես կկործանի՞ երկիրը

Աստվածաշունչը կանխագուշակել է ոչ միայն շրջակա միջավայրի ներկայիս կործանման մասին, այլև թե ինչի է դա տանելու։

Ի՞նչն է մղում շատերին մտածելու Արարչի գոյության մասին։

Մարդկանց Աստվա՞ծ է ստեղծել, թե՞ նրանք առաջացել են կենադանիներից։