Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆԻՍ 2015

Արժանապատվորեն դիմավորիր ծերությունը

Արժանապատվորեն դիմավորիր ծերությունը

Ի՞ՆՉ ես զգում, երբ մտածում ես ծերության մասին։ Գուցե անհանգստանում ես, մտահոգվում, նույնիսկ վախով լցվում, քանի որ միտքդ բացասական բաներ են գալիս՝ հիշողության կորուստ, տկար մարմին, քրոնիկ հիվանդություններ։

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ծերանում։ Ոմանք իրենց համեմատաբար ավելի լավ են զգում, քան մյուսները։ Ժամանակակից բժշկության առաջադեմ մեթոդների շնորհիվ հաջողվել է պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ, ինչի արդյունքում որոշ երկրներում շատերը ավելի երկար ու առողջ են ապրում։

Անկախ նրանից՝ պայքարում ենք տարիքի հետ առաջացած խնդիրների դեմ, թե ոչ, մենք ուզում ենք արժանապատվորեն դիմավորել ծերությունը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Մասամբ դա կախված է կյանքի այս նոր փուլին հարմարվելու մեր վերաբերմունքից ու մտավիճակից։ Այս հարցում մեզ կարող են օգնել աստվածաշնչյան որոշ գործնական սկզբունքներ։

ՀԱՄԵՍՏ ԵՂԻՐ։ «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2Տվյալ դեպքում «համեստները» այն տարեց անհատներն են, ովքեր ընդունում են, որ տարիքի պատճառով իրենց կարողությունները սահմանափակ են դարձել, և չեն կարող անել այն, ինչ կուզեին։ 93-ամյա Չառլզը, որն ապրում է Բրազիլիայում, ասում է. «Եթե երկար ես ապրում, չես կարող կանգնեցնել ժամանակը ու չծերանալ»։

Սակայն համեստ լինել չի նշանակում բացասական վերաբերմունք ունենալ ու մտածել. «Ես ծեր եմ և այլևս ոչ մի բան չեմ կարող անել»։ Այսպիսի վերաբերմունքը կարող է նվազեցնել կյանքի նկատմամբ անհատի հետաքրքրությունը, ինչպես նաև առույգությունը։ Առակներ 24։10-ում ասվում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Համեստ մարդը իմաստություն է դրսևորում և փորձում է տվյալ իրավիճակում իր լավագույնն անել։

77-ամյա Կոռադոն, որն ապրում է Իտալիայում, ասում է. «Երբ զառիվեր ես վարում մեքենան, նվազեցնում ես արագությունը, որ շարժիչը չանջատվի»։ Այո՛, երբ ծերանում ես, պետք է փոփոխություններ անես։ Կոռադոն և նրա կինը տնային գործերի համար թեթև գրաֆիկ են կազմել, որպեսզի օրվա ընթացքում շատ չհոգնեն։ Բրազիլիայում ապրող 81-ամյա Մերիենը նույնպես հավասարակշռված տեսակետ ունի այս հարցի վերաբերյալ։ Նա ասում է. «Սովորել եմ մի գործից մյուսին անցնելիս կարճ դադարներ անել։ Նստում եմ կամ պառկում, ընթերցում  եմ, երաժշտություն լսում։ Հարմարվել եմ այն մտքին, որ առաջվա պես շատ բաներ չեմ կարողանում անել»։

Հավասարակշռվածություն

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՂԻՐ։ «Կանայք իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2։9«Վայելուչ հագուստ» արտահայտությունը մատնանշում է հագուստը կրողի հավասարակշռված լինելն ու լավ ճաշակը։ 74-ամյա Բարբարան, որն ապրում է Կանադայում, ասում է. «Հետևում եմ արտաքին տեսքիս, որ այն միշտ մաքուր ու կոկիկ լինի։ Չեմ ուզում անճաշակ երևալ։ Չեմ մտածում. «Դե ծեր եմ, կարևոր չէ՝ ինչ տեսք ունեմ»»։ Բրազիլիայում ապրող 91-ամյա Պաուլան ասում է. «Ժամանակ առ ժամանակ ինձ համար նոր հագուստներ եմ գնում, ու դա ինձ լավ տրամադրություն է պարգևում»։ 73 տարեկան Անտոնիոն, որն ապրում է Բրազիլիայում, ասում է. «Միշտ հագնում եմ մաքուր ու գեղեցիկ հագուստ»։ Իսկ անձնական հիգիենայի մասին նա ասում է. «Ես ամեն օր լոգանք եմ ընդունում ու սափրվում եմ»։

Բայց հարկավոր է ողջամտություն դրսևորել և խուսափել ծայրահեղությունների մեջ ընկնելուց և մեր արտաքին տեսքին չափից շատ ուշադրություն դարձնելուց։ Հարավային Կորեայում ապրող 69-ամյա Բոկիմը հավասարակշռված տեսակետ ունի հագուկապի վերաբերյալ։ Քույրն ասում է. «Հասկանում եմ, որ պատշաճ չի լինի հագնվել այնպես, ինչպես երիտասարդ տարիքում էի հագնվում»։

Դրական տրամադրվածություն

ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԻՐ։ «Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15Եթե միշտ հիշես քո երիտասարդական ավյունը և թե ինչեր ես արել երիտասարդ տարիքում, ապա բացասական զգացումներով կլցվես։ Հիշողություններով ապրելը կարող է վհատեցնել քեզ և թույլ չտալ անել այն, ինչը դեռ ի վիճակի ես անելու։ Ուստի կենտրոնացիր դրական բաների վրա։ 79-ամյա Ջոզեֆը, որն ապրում է Կանադայում, դրական տրամադրվածություն ունի։ Նա ասում է. «Ես հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ կարողանում եմ անել, ու չեմ տրտմում՝ հիշելով անցյալը»։

Որևէ բան ընթերցելը կամ սովորելը նույնպես կարող է օգնել դրական տրամադրվածություն ունենալու և մտահորիզոնը լայնացնելու։ Ուստի եթե հնարավորություն ունես, կարող ես նոր բաներ սովորել։ Օրինակ՝ Ֆիլիպիններում ապրող 74 տարեկան Էռնեստոն հաճախ է օգտվում գրադարանից։ Նա ասում է. «Ես հաճույք եմ ստանում արկածային գրքեր կարդալուց, ասես տնից դուրս եմ գալիս և ճամփորդում հեռավոր վայրեր»։ Իսկ 75-ամյա Լենարդը, որն ապրում է Շվեդիայում, նույնիսկ որոշեց նոր լեզու սովորել։

Առատաձեռնություն

ԱՌԱՏԱՁԵՌՆ ԵՂԻՐ։ «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6։38Ժամանակդ ու միջոցներդ ծախսիր ուրիշների համար։ Դա քեզ բավականություն և ուրախություն կպատճառի։ Բրազիլիայում ապրող 85-ամյա Հոզան, չնայած իր սահմանափակ կարողություններին, փորձում է օգնել ուրիշներին։ Քույրն  ասում է. «Ես զանգահարում եմ այն ընկերներիս, ովքեր հիվանդ են կամ վհատված։ Նամակներ եմ գրում նրանց։ Երբեմն փոքրիկ նվերներ եմ ուղարկում։ Նաև սիրում եմ ճաշ կամ որևէ քաղցր բան պատրաստել նրանց համար, ովքեր հիվանդ են»։

Առատաձեռնությունը մղում է առատաձեռն լինելու։ Շվեդիայում ապրող 66-ամյա Յանն ասում է. «Երբ ուրիշների հանդեպ սեր ես ցուցաբերում, նրանք էլ են մղվում նույն կերպ արձագանքելու»։ Այո՛, առատաձեռն անհատը ջերմ մթնոլորտ է ստեղծում, որը հաճելի է ուրիշներին։

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԵՂԻՐ։ «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակներ 18։1Ինչ խոսք, երբեմն ուզում ես մենակ լինել, սակայն խուսափիր մեկուսանալուց և ինքնամփոփ դառնալուց։ 72-ամյա Ինսենթը, որն ապրում է Նիգերիայում, հաճախ է ընկերների հետ ժամանակ անցկացնում։ Նա ասում է. «Սիրում եմ շփվել տարբեր տարիքի մարդկանց հետ»։ Իսկ 85-ամյա Բորեն, որն ապրում է Շվեդիայում, ասում է. «Ձգտում եմ երիտասարդների հետ ժամանակ անցկացնել։ Նրանց կենսուրախությունը օգնում է ինձ երիտասարդ զգալու»։ Ժամանակ առ ժամանակ կարող ես ընկերական հավաքույթներ կազմակերպել։ Հարավային Կորեայում ապրող 72 տարեկան Հանսիկը ասում է. «Ես ու կինս սիրում ենք ճաշի հրավիրել տարբեր տարիքի մարդկանց՝ տարեցների, պատանիների»։

Ընկերական շփում

Ընկերական մարդիկ շփվող են։ Հաղորդակցությունը նման է երկկողմանի ճանապարհի։ Դու պետք է ջանքեր թափես, որ լավ ընկեր լինես՝ ոչ միայն խոսես, այլև լսես։ Ուշադիր եղիր ուրիշների հանդեպ։ 71-ամյա Հելենան, որն ապրում է Մոզամբիկում, ասում է. «Ես ընկերասեր եմ և արժանապատվորեն եմ վերաբերվում ուրիշներին։ Ես լսում եմ նրանց, որպեսզի իմանամ, թե ինչ են մտածում, ինչ նախասիրություններ ունեն»։ Բրազիլիայում ապրող 73-ամյա Ժոզեն ասում է. «Մարդկանց հաճելի է լինել նրանց կողքին, ովքեր պատրաստ են լսելու, կարեկցանքի խոսք ասելու, հետաքրքրվելու քեզանով, ճիշտ ժամանակին գովելու, կատակելու»։

Երբ արտահայտում ես կարծիքդ, ուշադիր եղիր, որ քո «խոսքը աղով համեմված» լինի (Կողոսացիներ 4։6)։ Եղիր հոգատար։ Քաջալերիր մարդկանց։

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ։ «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15Երբ որևէ մեկն օգնում է քեզ, շնորհակալություն հայտնիր։ Երախտագիտության խոսքեր ասելը օգնում է լավ փոխհարաբերություն զարգացնելու։ 74-ամյա Մարի-Պոլը, որն ապրում է Կանադայում, ասում է. «Ես ու ամուսինս վերջերս մեծ տնից տեղափոխվել ենք ավելի փոքր բնակարան։ Մեր ընկերները օգնեցին մեզ։ Չկարողացանք բավարարվել միայն շնորհակալություն ասելով։ Բոլորին շնորհակալական նամակներ ուղարկեցինք և նրանցից ոմանց ճաշի հրավիրեցինք»։ Իսկ Հարավային Կորեայում ապրող 76-ամյա Յեուեն մեծապես գնահատում է այն, որ հավատակիցները իրեն տանում են Թագավորության սրահ։ Նա ասում է. «Այնքան շնորհակալ եմ այս օգնության համար։ Որոշակի գումար եմ տալիս բենզինի համար, երբեմն նաև փոքրիկ նվերներ եմ պատրաստում և շնորհակալական երկտող գրում»։

Այս ամենից բացի, կարևոր է շնորհակալ լինել կյանքի համար։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրում է. «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է» (Ժողովող 9։4)։ Այո՛, ճիշտ տրամադրվածությունն ու մտավիճակը կօգնեն հարմարվելու կյանքի այս նոր փուլին և արժանապատվորեն դիմավորելու ծերությունը։

Երախտագիտություն

Իմացիր ավելին

Որքա՞ն երկար կարող ենք ապրել

Եթե իմանանք, թե ինչու ենք ծերանում ու մահանում, ապա կիմանանք նաև, թե որքան երկար կարող ենք ապրել։

Հնարավո՞ր է հավիտյան ապրել

Մարդիկ տարբեր միջոցներ են փորձել ծերությունից խուսափելու համար, սակայն մինչ օրս ոչ ոքի դա չի հաջողվել։ Ինչո՞ւ։