Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ի՞նչ է Դատաստանի օրը

Ինչո՞ւ է Դատաստանի օրը երանելի ժամանակահատված

Աստվածաշնչյան ժամանակներում Աստված դատավորների միջոցով փրկում էր իր ժողովրդին թշնամիների ձեռքից և ազատում անարդարությունից (Դատավորներ 2։18)։ Աստվածաշունչը ապագայում տեղի ունենալիք Դատաստանի օրը նկարագրում է որպես երանելի մի ժամանակահատված, երբ Եհովան՝ երկրի Դատավորը, ազատելու է մարդկությանը անարդարությունից (կարդա՛  Սաղմոս 96։12, 13; Եսայիա 26։9)։

Աստված նշանակել է Հիսուսին, որ արդարություն գործի դնի թե՛ ողջերի, թե՛ մահացածների համար (Գործեր 10։42; 17։31)։ Մահացածներից շատերը հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Աստծուն։ Դատաստանի օրվա ընթացքում Հիսուսը այդ մարդկանց կյանքի կբերի, որպեսզի նրանք ճանաչեն ու սիրեն ճշմարիտ Աստծուն (կարդա՛  Գործեր 24։15)։

Ինչո՞ւ է Դատաստանի օրը հազար տարի տևելու

Մահացածները հարություն են առնելու հազար տարվա ընթացքում (Հայտնություն 20։4, 12)։ Աստծու ճանապարհների մասին սովորելու, ինչպես նաև նրան հնազանդվելու համար այդ մարդկանց ժամանակ է հարկավոր։ Ի տարբերություն լայն տարածում գտած կարծիքի՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ դատվելու են այն գործերի հիման վրա, որ անելու են հարություն առնելուց հետո (կարդա՛ Հռոմեացիներ 6։7)։

Աստվածաշունչը նաև խոսում է այն դատաստանի օրվա մասին, որը տեղի է ունենալու անսպասելիորեն և նախքան հազար տարին սկսելը։ Այդ օրը կոչվում է նաև «վերջ», ինչպես նշվեց այս «Դիտարանի» գլխավոր հոդվածներում։ Այդ օրը Աստված կործանելու է ամբարիշտ ու չար մարդկանց (2 Պետրոս 3։7)։ Հետևաբար, մենք պետք է փաստենք մեր սերը Աստծու հանդեպ (կարդա՛  2 Պետրոս 3։9, 13)։