Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Ապրիլ 2015

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Հռոմեական բանակում ի՞նչ դեր էր կատարում հայրուրապետը

Մարկուս Ֆավոնիուս Ֆացիլիսի տապանաքարը

Քրիստոնեական Հունարեն Գրություններում մի քանի անգամ խոսվում է հռոմեացի հարյուրապետների մասին։ Այդ պաշտոնն էր զբաղեցնում այն զինվորականը, որը վերահսկում էր Հիսուսի մահապատժի իրագործումը, ինչպես նաև Կոռնելիոսը՝ քրիստոնեությունը ընդունած առաջին այլազգին։ Հարյուրապետներ էին նաև Պողոսի խարազանումը վերահսկող պաշտոնյան և Հուլիոսը, որը Պողոսին ուղեկցում էր դեպի Հռոմ (Մարկոս 15։39; Գործեր 10։1; 22։25; 27։1

Հարյուրապետը սովորաբար գլխավորում էր ցենտուրիան՝ 50–100 հետևակային զինվորներից բաղկացած ստորաբաժանումը։ Հարյուրապետի պարտականությունների մեջ էր մտնում իրեն ենթակա զինվորներին մարզելը և նրանց կարգապահությանը հետևելը։ Նա նաև ստուգում էր նրանց հանդերձանքը, սպառազինությունը և արշավանքների ժամանակ առաջնորդում ու հրամաններ էր տալիս նրանց։

Հարյուրապետի պաշտոնը ամենաբարձր կոչումն էր, որին կարող էր հասնել շարքային զինվորը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու համար նա պետք է լիներ հմուտ ռազմիկ և լավ առաջնորդ։ Հռոմեական հզոր բանակի կարգապահությունը և հաջողությունը կախված էր հարյուրապետներից։ Ինչպես նշվում է մի աղբյուրում, հարյուրապետները «սովորաբար բանակի մեջ ամենափորձառու և ամենաիրազեկ մարդիկ էին»։

Աստվածաշնչյան ժամանակների հայելիները ինչո՞վ էին տարբերվում այսօրվա հայելիներից

Հին եգիպտական հայելի

Ի տարբերություն այսօրվա ապակյա հայելիների՝ աստվածաշնչյան ժամանակների հայելիները հիմնականում պատրաստվում էին լավ փայլեցված մետաղից։ Սովորաբար օգտագործում էին բրոնզ, երբեմն նաև՝ պղինձ, արծաթ, ոսկի կամ էլեկտրում (ոսկու և արծաթի խառնուրդ)։ Աստվածաշնչում հայելիների մասին առաջին անգամ հիշատակվում է խորանի՝ Իսրայելի առաջին երկրպագության կենտրոնի կառուցման հետ կապված։ Այնտեղ նշվում է, որ կանայք հայելիներ նվիրաբերեցին պղնձե սուրբ ավազանը և դրա տակդիրը պատրաստելու համար (Ելք 38։8)։ Ըստ երևույթին, հայելիները պետք է հալեցնեին, որպեսզի պատրաստեին ավազանն ու տակդիրը։

Իսրայելում և դրա շրջակայքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված հայելիները հիմնականում եղել են զարդերի հետ, ինչպես նաև կանացի արդուզարդի այլ պարագաների հետ։ Այդ հայելիները մեծ մասամբ շրջանաձև էին և ունեին փայտե, մետաղե կամ փղոսկրե նախշազարդ բռնակ, որը հաճախ կանացի մարմնի ձև ուներ։ Հայելու մյուս՝ չփայլեցված կողմի վրա սովորաբար նախշեր չէին լինում։

Այսօրվա ապակյա հայելիների հետ համեմատած՝ հին ժամանակների հայելիները հստակ չէին արտացոլում պատկերը։ Ուստի հասկանալի է, թե ինչու Պողոս առաքյալը ասաց. «Հիմա մենք մետաղյա հայելու մեջ աղոտ ուրվագիծ ենք տեսնում» (1 Կորնթացիներ 13։12