Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Ապրիլ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՑԱՆԿԱՆԱ՞Ք ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր բոլորի համար

Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր բոլորի համար

Եհովայի վկաները հայտնի են ամբողջ աշխարհում իրականացվող իրենց քարոզչական գործունեությամբ։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ նրանք ունեն Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր։

2014թ.-ին 240 երկրներում ավելի քան 8000000 Վկաներ ամեն ամիս անցկացրել են մոտ 9500000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ * Ուսումնասիրողների այս թիվը ավելի մեծ է, քան մոտ 140 առանձին երկրների բնակչության թիվը։

Կրթական այս աշխատանքը իրականացնելու համար Եհովայի վկաները ամեն տարի գրեթե 700 լեզուներով հրատարակում են մոտ 1,5 միլիարդ Աստվածաշնչեր, գրքեր, ամսագրեր և Աստվածաշնչի ուսումնասիրության այլ ձեռնարկներ։ Այս աննախադեպ հրատարակչական գործունեությունը հնարավորություն է տալիս մարդկանց ուսումնասիրելու Աստվածաշունչը իրենց նախընտրած լեզվով։

 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչպե՞ս է կատարվում ուսումնասիրությունը

Ուսումնասիրության համար ընտրվում են տարբեր աստվածաշնչյան թեմաներ և քննարկվում են այդ թեմաներին առնչվող սուրբգրային համարներ։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատասխանում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ո՞վ է Աստված, ինչպիսի՞ն է նա, Աստված անուն ունի՞, որտե՞ղ է նա ապրում, կարո՞ղ ենք մոտենալ նրան։ Բայց ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչում գտնել այս հարցերի պատասխանները։

Որպեսզի օգնենք մարդկանց գտնելու պատասխանները, սովորաբար օգտագործում ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» 224-էջանոց գիրքը։ * Այս գրքի օգնությամբ մարդիկ կարող են հասկանալ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Գրքում ընդգրկված են տարբեր թեմաներ, օրինակ՝ Աստծու, Հիսուս Քրիստոսի, տառապանքի, հարության, աղոթքի մասին թեմաներ։

 Ե՞րբ և որտե՞ղ է անցկացվում ուսումնասիրությունը

Ուսումնասիրությունը կարող է անցկացվել ձեզ հարմար վայրում և ձեզ հարմար ժամանակ։

Որքա՞ն է տևում ուսումնասիրությունը

Շատերը ամեն շաբաթ մոտ մեկ ժամ են տրամադրում Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Սակայն դուք ինքներդ կարող եք որոշել, թե որքան տևի ձեր ուսումնասիրությունը։ Օրինակ՝ ոմանք ուսումնասիրությանը տրամադրում են շաբաթական ընդամենը 10–15 րոպե։

Որքա՞ն պետք է վճարեմ ամբողջ ծրագրի համար

Ուսումնասիրության ծրագիրը և դրա համար նախատեսված բոլոր գրականություններն անվճար են։ Սա ներդաշնակ է այն պատվերին, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8

Որքա՞ն է տևում ամբողջ ծրագիրը

Ուսումնասիրության ծրագիրը կարող է տևել այնքան, որքան դուք կցանկանաք։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում կա 19 գլուխ։ Դուք կարող եք ուսումնասիրել բոլոր թեմաները կամ ընտրել այն թեմաները, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Նաև կարող եք ամեն անգամ ուսումնասիրել այնքան ծավալի նյութ, որքան կցանկանաք։

Պարտադի՞ր է, որ ես Եհովայի վկա դառնամ

Ո՛չ։ Մարդիկ իրավունք ունեն որոշելու, թե ինչին հավատան, և մենք հարգում ենք այդ իրավունքը։ Սակայն ծանոթանալով Աստվածաշնչի հիմնական ուսմունքներին՝ անհատը կկարողանա հիմնավորված որոշում կայացնել։

 Որտե՞ղ կարող եմ ավելի շատ տեղեկություններ գտնել

Եհովայի վկաների հավատալիքների և գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել jw.org վեբ կայքում։

Ինչպե՞ս կարող եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել

  • Լրացրեք հայտը www.jw.org/hy-armn կայքում։

  •  
  • Կապ հաստատեք ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ։

^ պարբ. 4 Աստվածաշնչի ուսումնասիրությունը սովորաբար անցկացվում է մեկ անհատի կամ փոքր խմբի հետ։

^ պարբ. 9 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այս գիրքը տպագրվել է ավելի քան 230 միլիոն օրինակով և 260-ից ավելի լեզուներով։