Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2015

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Զատիկը քրիստոնեակա՞ն տոն է

Զատիկը քրիստոնեակա՞ն տոն է

«Զատիկը.... քրիստոնեական եկեղեցիների գլխավոր տոնն է, որի ժամանակ նշում են Հիսուս Քրիստոսի հարությունը»,— ասվում է «Բրիտանական հանրագիտարանում»։ Բայց արդյոք Զատիկը քրիստոնեակա՞ն տոն է։

Սովորաբար գտածոյի իսկությունը հաստատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ մանրամասնությունների։ Նմանապես, որպեսզի պարզենք, թե արդյոք Զատիկը քրիստոնեական տոն է, պետք է քննենք դրա հետ կապված որոշ մանրամասներ։

Նախ կարևոր է իմանալ, որ Հիսուսը իր հետևորդներին պատվիրել էր նշել ոչ թե իր հարությունը, այլ մահը։ Պողոս առաքյալը այս արարողությունը անվանեց «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20; Ղուկաս 22։19, 20

Բացի այդ, ինչպես նշվում է «Բրիտանական հանրագիտարանում», Զատիկի հետ կապված շատ սովորույթներ «ոչ մի կապ չունեն» Հիսուսի հարության հետ, այլ «ծագում են ժողովրդական ավանդույթներից»։ Օրինակ՝ Զատիկի հայտնի խորհրդանիշի՝ ձվի մասին «Կրոնի հանրագիտարանում» ասվում է. «Ձուն խորհրդանշում է նոր կյանք, որը դուրս է գալիս, այսպես ասած, մահվան կապանքներից՝ ձվի կեղևից»։ Իսկ ճագարի մասին այդ նույն հանրագիտարանում ասվում է. «Ճագարը, որը հայտնի է բարձր պտղաբերությամբ, խորհրդանշել է գարնան զարթոնքը, երբ բույսերը սկսում են ծլարձակել»։

Միջնադարյան գրականության պրոֆեսոր Ֆիլիպ Ուոլտերը բացատրում է, թե ինչպես են այսպիսի սովորույթները դարձել Զատիկի տոնի մի մաս։ Նա գրում է, որ «հեթանոսական սովորույթների ու հավատալիքների քրիստոնեացման ընթացքում հեթանոսական այն տոնը, որի ժամանակ նշվում էր «անցումը ձմռանից՝ այսպես ասած մահվան վիճակից, դեպի գարուն՝ կյանքի վերածնունդ», հեշտությամբ հարմարեցվեց Հիսուսի հարությանը»։ Պրոֆեսոր Ուոլտերը ավելացնում է, որ դա «քրիստոնեական տոնակատարությունները» հեթանոսական տոմար ներմուծելու հարցում կարևոր քայլ էր, ինչը հեշտացրեց մասսայական դավանափոխությունը»։

«Քրիստոնեացման» այդ պրոցեսը չէր սկսել, քանի դեռ առաքյալները կենդանի էին, որովհետև նրանք «արգելք էին հանդիսանում»՝ թույլ չտալով, որ հեթանոսական հավատալիքները ներթափանցեն քրիստոնեության մեջ (2 Թեսաղոնիկեցիներ 2։7)։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ իր «հեռանալուց հետո» որոշ մարդիկ էին «ելնելու և ծուռումուռ բաներ էին խոսելու աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործեր 20։29, 30)։ Իսկ առաջին դարի վերջում Հովհաննես առաքյալը գրեց, որ որոշ մարդիկ արդեն մոլորեցնում էին քրիստոնյաներին (1 Հովհաննես 2։18, 26)։ Փաստորեն, պարարտ հող էր ստեղծվել, որ հեթանոսական հավատալիքները մուտք գործեին քրիստոնեություն։

«Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք» (2 Կորնթացիներ 6։14

Սակայն գուցե ոմանք մտածեն, որ Զատիկի հետ կապված որոշ հեթանոսական սովորույթներ որդեգրելը սխալ չէր, քանի որ այդպես հեթանոսները կարող էին ավելի հեշտությամբ հասկանալ Հիսուսի հարությունը։ Պողոս առաքյալը համամիտ չէր լինի այս կարծիքին։ Թեև հռոմեական կայսրության տարածքով շրջագայելիս նա հանդիպում էր բազում հեթանոսական սովորույթների, սակայն չորդեգրեց դրանցից ոչ մեկը՝ Հիսուսի մասին ճշմարտությունը մարդկանց ավելի հասկանալի դարձնելու համար։ Հակառակը՝ նա զգուշացրեց քրիստոնյաներին. «Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ։ «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»» (2 Կորնթացիներ 6։14, 17

Ի՞նչ եզրակացության ենք գալիս՝ քննելով այս տեղեկությունները։ Հստակ է, որ Զատիկը քրիստոնեական տոնակատարություն չէ։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Զատիկի մասին

Իմացիր Զատիկ տոնի հետ կապված 5 սովորությունների ծագման մասին։

Հիսուսի հարությունը կյանք է նշանակում

Պատկերացրու՝ ապրում ես հավիտյան, չկա ցավ, տառապանք ու վիշտ։