Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Փետրվար 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Երբևէ ամբողջ աշխարհում կլինի՞ մեկ կառավարություն

Ինչպե՞ս կարող է համաշխարհային կառավարությունը միավորել տարբեր ազգերի մարդկանց։ Եսայիա 32։1, 17; 54։13

Միայն պատկերացրեք, եթե լինի մեկ համաշխարհային կառավարություն, ինչպիսի՜ օգուտներ այն կարող է բերել մարդկությանը։ Այսօր շատերը տառապում են, քանի որ ծայրահեղ աղքատ են, մինչդեռ մյուսները շատ հարուստ են։ Սակայն համաշխարհային կառավարությունը, որը հետաքրքրված կլինի մարդկության շահերով, կկարողանա բավարարել յուրաքանչյուրի կարիքը։ Ի՞նչ եք կարծում մարդկանց կհաջողվի ստեղծել այդպիսի կառավարություն (կարդա՛  Երեմիա 10։23)։

Պատմությունը ցույց է տալիս, որ մարդկային իշխանությունները չեն կարողացել հոգալ իրենց հպատակների, հատկապես աղքատների կարիքները։ Իսկ որոշ կառավարիչներ շատ դաժան են եղել (Ժողովող 4։1; 8։9)։ Բայց Ամենակարող Աստված խոստանում է հաստատել մի կառավարություն, որը վերջ կդնի բոլոր կառավարություններին։ Այդ կառավարության Ղեկավարը հոգ կտանի մարդկանց մասին (կարդա՛  Եսայիա 11։4; Դանիել 2։44)։

Ի՞նչ կիրագործի Աստծու Թագավորությունը

Եհովա Աստված ընտրել է մի կատարյալ Ղեկավարի՝ իր Որդուն՝ Հիսուսին (Ղուկաս 1։31–33)։ Երբ Հիսուսը՝ որպես մարդ, ապրում էր երկրի վրա, նա հոգատարություն էր դրսևորում մարդկանց հանդեպ և օգնում էր նրանց։ Որպես երկնային թագավոր՝ նա կմիավորի բոլոր ազգերի մարդկանց և կազատի նրանց ամեն տեսակ տառապանքից (կարդա՛  Սաղմոս 72։8, 12–14)։

Իսկ բոլո՞րն են ընդունում Հիսուսին՝ որպես Ղեկավարի։ Ո՛չ։ Բայց Եհովան, համբերատարություն դրսևորելով, հնարավորություն է տալիս մարդկանց, որ ընդունեն Հիսուսին՝ որպես Ղեկավարի (2 Պետրոս 3։9)։ Շուտով Հիսուսը երկրի վրայից կվերացնի չար մարդկանց, և այդ ժամանակ ողջ աշխարհում կտիրի խաղաղություն ու ապահովություն (կարդա՛  Միքիա 4։3, 4)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

Շատերը գիտեն Տերունական աղոթքը։ Ի՞նչ են նշանակում այդ աղոթքի՝ «թող գա քո թագավորությունը» խոսքերը։

ԴԻՏԱՐԱՆ

Ի՞նչ համաշխարհային կառավարություն է հաստատելու Աստված

Այսօր մարդկության խնդիրները համաշխարհային մասշտաբների են հասնում։ Համաշխարհային կառավարությունը կարո՞ղ է լուծում տալ խնդիրներին։