Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՓԵՏՐՎԱՐ 2015

 ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկան, որին կանվանենք Սամվել, հանդիպել է Էրիկ անունով մի տղամարդու։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՃՇԳՐԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Էրիկ — Կարծում եմ՝ իմաստ չունի շարունակել զրույցը, քանի որ ես այդքան էլ կրոնասեր չեմ։

Սամվել — Շնորհակալ եմ, որ անկեղծորեն ասացիք ինձ այդ մասին։ Ի դեպ, իմ անունը Սամվել է, իսկ ձեր անո՞ւնը։

Էրիկ — Էրիկ։

Սամվել — Ուրախ եմ ծանոթանալու համար։

Էրիկ — Ես էլ։

Սամվել — Եթե կարելի է, մի հարց տամ՝ դուք կրոնասե՞ր ընտանիքում եք մեծացել։

Էրիկ — Այո՛, բայց այն ժամանակվանից, ինչ տնից տեղափոխվել եմ ուսումս շարունակելու համար, կարելի է ասել, որևէ առնչություն չեմ ունեցել կրոնի հետ։

Սամվել — Հասկանալի է։ Իսկ ի՞նչ եք ուսումնասիրել համալսարանում։

Էրիկ — Հասարակական գիտություններ և պատմություն։ Ինձ միշտ հետաքրքրել է պատմությունը, օրինակ՝ այն, թե ինչպես է զարգացել մարդկային հասարակությունը։

Սամվել — Իրոք, պատմությունից կարելի է շատ հետաքրքիր բաներ իմանալ։ Իսկ ձեզ հայտնի՞ է, որ Աստվածաշունչը պատմական տեղեկություններ պարունակող գիրք է։ Երբևէ ուսումնասիրե՞լ եք այն։

Էրիկ — Ո՛չ։ Գիտեմ, որ Աստվածաշունչը հետաքրքիր գիրք է, բայց երբեք չեմ մտածել, որ այն պատմական տեղեկություններ է պարունակում։

Սամվել — Եթե ունեք մի քանի րոպե, կուզեի Աստվածաշնչից այդպիսի օրինակներ ցույց տալ։

Էրիկ — Լավ։ Բայց ես Աստվածաշունչ չունեմ։

Սամվել — Ոչինչ, ես կարող եմ իմ գրքից ցույց տալ։ Առաջին օրինակը գրված է «1 Տարեգրություն» գրքի 29-րդ գլխի 26-րդ, 27-րդ խոսքերում. «Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։ Նա Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի»։

Էրիկ — Ի՞նչ առումով է սա ճշգրիտ պատմական տեղեկություն։

Սամվել — Գիտեք՝ մի ժամանակ քննադատները մտածում էին, որ Դավիթ թագավորը գոյություն չի ունեցել։

Էրիկ — Իսկապե՞ս։ Ինչո՞ւ էին նրանք այդպես մտածում։

Սամվել — Քանի որ աստվածաշնչյան արձանագրությունից բացի, ուրիշ քիչ փաստեր կային, որ նա իրականում գոյություն է ունեցել։ Բայց 1993-ին հնագետների մի խումբ հայտնաբերեց շատ հին սեպագիր արձանագրություն, որտեղ հանդիպում է մի բառ, որը թարգմանաբար նշանակում է «Դավթի տուն»։

Էրիկ — Հետաքրքիր է։

Սամվել — Աստվածաշնչում հիշատակված մեկ այլ անձնավորություն, որի գոյությունը նույնպես կասկածի է ենթարկվել, Պոնտացի Պիղատոսն է՝ մի կառավարիչ, որն իշխում էր Հիսուսի օրերում։ Նրա մասին խոսվում է «Ղուկաս» գրքի 3-րդ գլխի 1-ին համարում։ Նկատեցի՞ք, որ այլ կառավարիչների անունների թվում նշվում է նաև նրա անունը։

Էրիկ — Այո՛։ Այստեղ ասվում է. «Երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի մարզի կառավարիչն էր»։

 Սամվել — Ճիշտ է։ Տարիներ շարունակ որոշ գիտնականներ վստահ չէին, որ Պոնտացի Պիղատոսը իրականում գոյություն է ունեցել։ Սակայն մոտ 50 տարի առաջ Մերձավոր Արևելքում հայտնաբերվեց մի քար, որի վրա փորագրված էր նրա անունը։

Էրիկ — Շատ հետաքրքիր է, նման տեղեկություններ դեռ չէի լսել։

Սամվել — Ինձ համար էլ են դրանք հետաքրքիր եղել։

Էրիկ — Անկեղծ ասած, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Աստվածաշնչին՝ որպես գրական աշխատության, բայց չեմ կարծում, որ այն ինչ-որ առնչություն ունի մեր օրերի հետ։ Գուցե Աստվածաշունչը իսկապես ճշգրիտ պատմական տեղեկություններ է պարունակում, սակայն իմ կարծիքով՝ այն գործնական արժեք չունի։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՀՆԱԳՈՒՅՆ, ԲԱՅՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՐՔ

Սամվել — Թերևս շատերը համաձայն լինեն այդ տեսակետին, բայց ես այլ կերպ եմ մտածում։ Գիտե՞ք՝ ինչու։ Բանն այն է, որ մարդ արարածի հիմնական կարիքները դարերի ընթացքում չեն փոխվել։ Օրինակ՝ մարդիկ միշտ էլ ունեցել են սննդի, հագուստի և ծածկի կարիք։ Բացի այդ, նրանք կարիք ունեն հաղորդակցվելու և ցանկանում են երջանիկ ընտանիք ունենալ։ Կհամաձայնվեք, որ բոլորիս համար էլ դրանք կարևոր բաներ են։

Էրիկ — Իհա՛րկե։

Սամվել — Այս բոլոր բնագավառներում Աստվածաշունչը կարող է օգտակար լինել։ Ահա թե ինչու այն կարելի է անվանել հնագույն, բայց արդիական գիրք։

Էրիկ — Ի՞նչ նկատի ունեք։

Սամվել — Ուզում եմ ասել, որ աստվածաշնչյան սկզբունքները այսօր էլ նույնքան գործնական են, որքան դարեր առաջ։

Աստվածաշնչյան սկզբունքները այսօր էլ նույնքան գործնական են, որքան դարեր առաջ

Էրիկ — Իսկ ո՞ր հարցերում են գործնական։

Սամվել — Այդ սկզբունքները մեզ լավ առաջնորդություն են տալիս, օրինակ, այն հարցում, թե ինչպես հավասարակշռված տեսակետ ունենանք փողի հանդեպ, ինչպես երջանիկ դարձնենք մեր ընտանիքը կամ ինչպես լավ ընկեր լինենք։ Այն կարելի է համարել հաջողության հասնելու հիանալի ուղեցույց։ Երևի կհամաձայնեք, որ այսօր շատ դժվար է լինել լավ ամուսին և ընտանիքի գլուխ։

Էրիկ — Այո՛, համաձայն եմ։ Մոտ մեկ տարի է ինչ ամուսնացած եմ, բայց միշտ չէ, որ ես ու կինս հասկանում ենք իրար։

Սամվել — Շատերն են նման խնդրի բախվում։ Բայց Աստվածաշնչի սկզբունքները օգնում են լուծելու այդպիսի խնդիրները։ Օգտակար խորհուրդներ կան, օրինակ, «Եփեսացիներ» գրքի 5-րդ գլխում։ Կարդանք 22-րդ, 23-րդ և 28-րդ համարները։ Կցանկանա՞ք կարդալ։

Էրիկ — Իհա՛րկե։ «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի»։ Եվ 28-րդ համարը. «Նույնպեսև ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում»։

Սամվել — Շնորհակալություն ընթերցելու համար։ Չե՞ք կարծում, որ եթե կողակիցները կիրառեն այս պարզ խորհուրդը, նրանց ընտանիքը ավելի երջանիկ կլինի։

Էրիկ — Այո՛, ճիշտ եք։ Բայց ասելը հեշտ է, անելը՝ դժվար։

Սամվել — Բնական է, որովհետև ոչ ոք կատարյալ չէ։ Սակայն այս նույն գլխի մեկ այլ համարում ասվում է, որ պետք է խոհեմ * լինենք։ Ցանկացած փոխհարաբերության մեջ անհրաժեշտ է լինել հավասարակշռված և զիջելու պատրաստ։ Աստվածաշունչը ինձ ու կնոջս օգնել է այս հարցում։

Էրիկ — Հետաքրքիր խորհուրդներ են։

Սամվել — Գիտե՞ք՝ Եհովայի վկաների կայքում օգտակար տեղեկություններ կան ամուսնական փոխհարաբերությունների և ընտանեկան կյանքի վերաբերյալ։ Եթե ունեք մի քանի րոպե ևս, կարող եմ որոշ նյութեր ցույց տալ մեր կայքից։

Էրիկ — Այո՛, կարող ենք նայել։

Սամվել — Կայքի հասցեն է www.jw.org։ Սա գլխավոր էջն է։

Էրիկ — Լավ նկարներ են։

Սամվել — Այս նկարներում պատկերված է, թե ինչպես է աշխարհի տարբեր մասերում կատարվում մեր քարոզչական գործը։ Ահա, այստեղ մի բաժին կա, որը կոչվում է «Աջակցություն ամուսիններին և ծնողներին»։  Այս վերնագրի տակ կան մի շարք հոդվածներ տարբեր իրավիճակների վերաբերյալ։ Ո՞րն է ձեզ հետաքրքրում։

Էրիկ — Սա՝ «Ինչպես լուծել ընտանեկան խնդիրները»։ Կարծում եմ այս թեման օգտակար կլինի ինձ համար։

Սամվել — Այս հոդվածում քննարկվում է չորս քայլ, որոնք կօգնեն լուծելու խնդիրները։ Ուշադրություն դարձրեք այս պարբերությանը։ Կկարդա՞ք։

Էրիկ — «Սերն ու հարգանքը շատ կարևոր են լավ հաղորդակցության համար, ինչպես որ սիրտն ու թոքերն են կենսական արյան շրջանառության համար»։ Հետաքրքիր համեմատություն է։

Սամվել — Այստեղ նաև աստվածաշնչյան համար է մեջբերված։ Դուք կարող ենք կարդալ այն՝ պարզապես սեղմելով համարի վրա։

Էրիկ — Պարզ է։ Ահա։ Եփեսացիներ 5։33. «Սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ»։

Սամվել — Նկատեցի՞ք, որ այստեղ ընդգծվում է այն միտքը, որ յուրաքանչյուրը պետք է տա այն, ինչ դիմացինն է ակնկալում ստանալ։

Էրիկ — Ի՞նչ նկատի ունեք։

Սամվել — Դե, կհամաձայնվեք, որ ամուսինը ցանկանում է, որ կինը հարգի իրեն, իսկ կինը ուզում է, որ ամուսինը հավաստիացնի, որ սիրում է իրեն։

Էրիկ — Այո՛, համաձայն եմ։

Սամվել — Եթե ամուսինը ջանա ամեն կերպ ցույց տալ իր սերը կնոջ հանդեպ, մի՞թե կնոջ համար ավելի հեշտ չի լինի հարգանք դրսևորել նրա նկատմամբ։

Էրիկ — Կարծում եմ՝ այո՛։

Սամվել — Այսպիսով, աստվածաշնչյան այս մի խորհուրդը, որը գրվել է մոտ 2000 տարի առաջ, հստակ ցույց է տալիս, թե ինչ կարիքներ ունեն թե՛ ամուսինը և թե՛ կինը, և օգնում է նրանց բավարարելու դրանք։ Եթե կողակիցները կիրառեն այս խորհուրդը, օգուտներ կքաղեն։ Արդյունքում, ինչպես նշվում էր վերոհիշյալ օրինակում, ընտանիքի «սիրտն ու թոքերը» առողջ կլինեն, այսինքն՝ ընտանիքում կտիրի սեր ու հարգանք։

Էրիկ — Փաստորեն, Աստվածաշունչը շատ ավելի խորիմաստ գիրք է, քան կարծում էի։

Սամվել — Ուրախ եմ, որ այդպես եք մտածում։ Կուզեի մյուս անգամ ձեզ հետ կրկին հանդիպել այստեղ ու քննարկել այս հոդվածի՝ «Չորս քայլ խնդիրները լուծելու համար» ենթավերնագիրը *։

Էրիկ — Լա՛վ, կսպասեմ։ Ես ու կինս միասին աչքի կանցկացնենք այն։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 63 Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 14-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։