Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒՆՎԱՐ 2015

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչում օգտագործված «ներքինի» բառը

Ասորական հարթաքանդակի հատված, որտեղ պատկերված է մի ներքինի

«Ներքինի» բառը կարող է վերաբերել ամորձատված տղամարդու։ Աստվածաշնչյան ժամանակներում տղամարդկանց ամորձատում էին պատժելու նպատակով։ Այդպես էին վարվում նաև, երբ նրանց գերի էին վերցնում կամ ստրկացնում։ Արքունիքում որոշ վստահելի տղամարդիկ, ովքեր ամորձատված էին, վերահսկում էին կանանոցը, կամ՝ հարեմը։ Օրինակ՝ ներքինիներ Հեգեն ու Սաասգազը ծառայում էին որպես պարսից թագավոր Ասուերոսի (համարվում է, որ նա Քսերքսես I-ն է) կանանց ու հարճերի պահապան (Եսթեր 2։3,14

Սակայն Աստվածաշնչում ներքինի կոչվող ոչ բոլոր տղամարդիկ էին ամորձատված։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդ բառը օգտագործվել է նաև ավելի լայն իմաստով և վերաբերել է թագավորի արքունիքում տարբեր պարտականություններ կատարող պաշտոնյայի։ Ակներևաբար, հենց այս իմաստով են ներքինի կոչվում Երեմիայի համագործակից Աբդիմելեքը և անանուն եթովպացին, որին քարոզեց Փիլիպոսը։ Աբդիմելեքը, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պաշտոնյա էր, քանի որ ելքումուտք ուներ Սեդեկիա թագավորի մոտ (Երեմիա 38։7, 8)։ Իսկ եթովպացու մասին խոսվում է որպես արքայական գանձապահի, որը «եկել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու» (Գործեր 8։27

Ինչո՞ւ էին հնում ոչխարներին առանձնացնում այծերից

Գալիք դատաստանի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Երբ մարդու Որդին գա իր փառքով.... մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից» (Մատթեոս 25։31, 32)։ Ինչո՞ւ էին հովիվները այդ կենդանիներին առանձնացնում իրարից։

Սովորաբար ցերեկը ոչխարներին ու այծերին հավաքում էին մի հոտի մեջ և արածեցնում։ Իսկ գիշերը նրանց տանում էին փակ տեղեր՝ վայրի կենդանիներից, գողերից և ցրտից պաշտպանելու համար (Ծննդոց 30։32, 33; 31։38–40)։ Այդ ժամանակ ոչխարներին ու այծերին առանձին տեղերում էին պահում, որպեսզի այծերը, որոնք ավելի ագրեսիվ են, չվնասեն համեմատաբար թույլ և անպաշտպան ոչխարներին, հատկապես մաքիներին ու գառներին։ Բացի այդ, ինչպես նշվում է մի գրքում, հովիվները ոչխարներին առանձնացնում էին այծերից, երբ «կենդանիները ձագ էին ունենում, նաև երբ նրանց կթում կամ խուզում էին» (All Things in the Bible)։ Փաստորեն, Հիսուսի բերած օրինակները կապ ունեին այնպիսի սովորությունների և իրավիճակների հետ, որոնք ծանոթ էին հին Իսրայելում ապրող մարդկանց, քանի որ այնտեղ տարածված էր հովվի գործը»։

Իմացիր ավելին

Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. հովվի կյանքը

Ի՞նչ կենդանիների էին հովվում հովիվները։ Ինչպիսի՞ն էր նրանց աշխատանքը։