Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ փաստեր կան Սուրբ Ծնունդի հետ կապված

Ի՞նչ փաստեր կան Սուրբ Ծնունդի հետ կապված

Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում նշում են Սուրբ Ծնունդը տարբեր պատճառներով։ Ոմանք ընկերների և ընտանիքի հետ ուրախ ժամանակ են անցկացնում։ Մյուսներն էլ մտածում են Աստծու մասին կամ ժամանակ են հատկացնում աղքատներին կամ կարիքի մեջ եղողներին օգնելու համար։ Այս ամենն, անկասկած, արժանավայել գործեր են։ Սակայն դրանք մթագնվում են այս տոնի բացասական կողմերի պատճառով։

Առաջին՝ այդ տոնը նշողներից շատերը հավատում են, որ Սուրբ Ծնունդը նշվում է Հիսուսի ծնունդի հետ կապված։ Սակայն պատմաբանները մեծ մասամբ համաձայն են, որ նրա ծննդյան օրը հայտնի չէ։ Մի գրքում նշվում է, որ «վաղ քրիստոնյաները հրաժարվում էին մի օր առանձնացնելուց, որը կնշանավորեր Հիսուսի ծնունդը», քանի որ նրանք ուզում էին «իրենց հեռու պահել հեթանոսական բոլոր սովորություններից» (The Christian Book of Why)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը չի ասում, որ Հիսուսը երբևէ նշել է իր կամ որևէ մեկի ծնունդը։ Հակառակը՝ նա պատվիրել է իր հետևորդներին նշել իր մահը (Ղուկաս 22։19

Երկրորդ՝ բազմաթիվ գիտնականներ համամիտ են, որ սուրբծննդյան ավանդույթների մեծ մասը ունի ոչ քրիստոնեական և հեթանոսական արմատներ։ Դրանց թվում են Սանտա Կլաուսը, սպիտակ ճագոմը, տոնածառը, նվերներ փոխանակելը, մոմեր վառելը, կոճղը, դեկորատիվ ծաղկաշղթա կախելը և սուրբծննդյան երգեր երգելը։ Այս սովորություններից մի քանիսի վերաբերյալ մի գրքում ասվում է. «Երբ սուրբծննդյան նվեր ենք տալիս կամ ստանում, կանաչ ծաղկաշղթաներ ենք կախում մեր տներում կամ եկեղեցիներում, մեզնից քանի՞սը գիտի, որ թերևս հետևում ենք հեթանոսական սովորությունների» (The Externals of the Catholic Church)։

«Երբ սուրբծննդյան նվեր ենք տալիս կամ ստանում, կանաչ ծաղկաշղթաներ ենք կախում մեր տներում կամ եկեղեցիներում, մեզնից քանի՞սը գիտի, որ թերևս հետևում ենք հեթանոսական սովորությունների» (The Externals of the Catholic Church)

Սակայն դու գուցե հարցնես, թե ինչ վատ բան կա անմեղ թվացող այս սովորությունների մեջ։ Այս երրորդ պատճառը համարիր որպես պատասխան։ Աստված հավանություն չի տալիս հեթանոսական սովորությունները մաքուր երկրպագությանը խառնելուն։ Ամոս մարգարեի միջոցով Եհովա Աստված հին Իսրայելի իր կամակոր երկրպագուներին ասաց. «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները.... Հեռացրե՛ք ինձնից ձեր երգերի աղմուկը» (Ամոս 5։21, 23

Ինչո՞ւ է նա այսքան խիստ խոսքեր ասում։ Քննենք, թե հին Իսրայելի հյուսիսային թագավորության ժողովուրդը ինչ էր անում։ Նրանց առաջին թագավորը՝ Հերոբովամը, ոսկե հորթեր կանգնեցրեց Դան և Բեթել քաղաքներում ու պարտադրեց ժողովրդին դրանց երկրպագել և ոչ թե պատշաճ կերպով երկրպագել Եհովա Աստծուն Երուսաղեմի տաճարում։ Թագավորը նաև հաստատեց տոներ ու քահանաներ նշանակեց, որ օգնեն ժողովրդին տոնելու դրանք (1 Թագավորներ 12։26–33

Թվում էր՝ իսրայելացիները լավ մղումներով էին դա անում։ Չէ՞ որ նրանք այդ բոլոր բաները անում էին Աստծուն երկրպագություն մատուցելու և նրան հաճեցնելու անվան տակ։ Սակայն Ամոսի և մյուս մարգարեների միջոցով Աստծու հայտնած խիստ խոսքերը հստակ ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ուներ նա այդ ամենի հանդեպ։ Մաղաքիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում» (Մաղաքիա 3։6)։ Մի՞թե սա ցույց չի տալիս մեզ, թե ինչպես է այսօր Աստված վերաբերվում սուրբծննդյան բազմաթիվ տոնակատարություններին։

Վերոհիշյալ փաստերը քննելուց հետո միլիոնավոր մարդիկ որոշել են չնշել Սուրբ Ծնունդը։ Փոխարենը՝ նրանք ուրախություն և իրական բավարարվածություն են զգում՝ ժամանակ անցկացնելով իրենց ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև օգնելով աղքատ ու կարիքավոր մարդկանց տարվա մեջ երբ էլ որ ցանկանան։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

Շատերը տոնում են Սուրբ Ծնունդը, թեև գիտեն, թե որտեղից է ծագել այն։ Իմացեք, թե ինչու Վկաները չեն նշում այն։

Աստծուն ընդունելի երկրպագությունը

Նկատի առեք վեց առանձնահատկություն, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։