Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Դեկտեմբեր 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչպե՞ս կարող են երեխաները սովորել սիրել Աստծուն

Ստեղծագործության մասին խոսելով՝ օգնեք երեխային ճանաչելու և սիրելու Աստծուն

Երեխաները կարող են սովորել սիրել Աստծուն միայն այն դեպքում, եթե ապացույց ունենան, որ նա գոյություն ունի և սիրում է իրենց։ Աստծուն սիրելու համար նրանք պետք է ճանաչեն նրան (1 Հովհաննես 4։8)։ Օրինակ՝ նրանք կարիք ունեն իմանալու այս հարցերի պատասխանները. ի՞նչ նպատակ ուներ Աստված, երբ ստեղծում էր մարդուն։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը։ Ի՞նչ է անելու նա մարդկության համար ապագայում (կարդա՛  Փիլիպպեցիներ 1։9)։

Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սիրելու Աստծուն, պետք է ցույց տաք, որ ինքներդ եք սիրում նրան։ Երբ նրանք տեսնեն դա, հավանաբար կհետևեն ձեր օրինակին (կարդա՛  2 Օրենք 6։5–7; Առակներ 22։6)։

Ինչպե՞ս կարող եք հասնել երեխաների սրտին

Աստծու Խոսքը զորեղ է (Եբրայեցիներ 4։12)։ Ուստի օգնեք ձեր երեխաներին իմանալու աստվածաշնչյան հիմնական ուսմունքները։ Մարդկանց սրտերին հասնելու համար Հիսուսը հարցեր էր տալիս, լսում էր և բացատրում էր Սուրբ Գիրքը։ Երեխաների սրտին հասնելու համար դուք կարող եք ընդօրինակել Հիսուսի սովորեցնելու մեթոդները (կարդա՛  Ղուկաս 24։15–19, 27, 32)։

Բացի այդ, աստվածաշնչյան արձանագրություններն այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվել մարդկանց, կօգնեն երեխաներին ճանաչելու և սիրելու նրան։ Այդ նպատակին ծառայող հրատարակությունները առկա են www.jw.org/hy-armn վեբ կայքում (կարդա՛  2 Տիմոթեոս 3։16)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

Սիրելու հարցում Հիսուսին պետք է ընդօրինակեն ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները։ Ի՞նչ ենք սովորում նրանից։?

ԵՐԵԽԱՆԵՐ

Դարձիր Եհովայի ընկերը

Այս անիմացիոն ֆիլմերը, երգերը և տպելու համար առաջադրանքները կօգնեն երեխաներին սովորել Աստծուն հաճելի բաներ անել։