Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Դեկտեմբեր 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՏ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Կյանքի ավելի լավ ուղի գոյություն չունի

Կյանքի ավելի լավ ուղի գոյություն չունի

Ի՞նչ կարող ես անել, որ մոտ լինես Աստծուն։ Մենք նկատի առանք հետևյալ քայլերը, որոնք անելով՝ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ կզարգացնես.

  1. Իմանալ Աստծու անունը՝ Եհովա, և գործածել այն։

  2. Կանոնավորաբար հաղորդակցվել նրա հետ աղոթքի և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով։

  3. Ջանադրաբար անել այն, ինչ հաճելի է Եհովային։

Մոտեցիր Աստծուն՝ գործածելով նրա անունը, աղոթելով նրան, ուսումնասիրելով նրա Խոսքը և անելով այն, ինչ հաճելի է նրան

Այս չափանիշները հաշվի առնելով՝ կարո՞ղ ես ասել, որ անում ես այն, ինչ անհրաժեշտ է Աստծուն մոտ լինելու համար։ Կա՞ն ոլորտներ, որ քո կարծիքով՝ կարող ես բարելավել։ Հասկանալի է, որ ջանքեր են անհրաժեշտ, բայց տես, թե ինչ արդյունքներ կլինեն։

«Արժե՛ ամեն ջանք թափել Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու համար,— ասում է Ջենիֆերը, որն ապրում է Միացյալ Նահանգներում։— Այդ հարաբերությունները շատ օրհնություններ են բերում՝ ավելի մեծ վստահություն Աստծու հանդեպ, ավելի մեծ հասկացողություն, թե ինչպիսի անձնավորություն է նա, բայց, որ ամենակարևորն է, ավելի մեծ սեր։ Կյանքի ավելի լավ ուղի գոյություն չունի»։

Եթե ցանկանում ես մտերիմ փոխհարաբերություններ վայելել Աստծու հետ, Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ։ Նրանք հոգ կտանեն, որ միասին ուսումնասիրեք Աստվածաշունչը, ինչը անվճար է։ Դու նաև հրավիրվում ես ներկա գտնվելու ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում են տեղի Թագավորության սրահում, որտեղ կշփվես այնպիսի մարդկանց հետ, ովքեր թանկ են գնահատում Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները *։ Այդպես անելով՝ դու նույնպես կզգաս այն, ինչ զգում էր սաղմոսերգուն, որն ասաց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղմոս 73։28

^ պարբ. 9 Եթե ցանկանում ես, որ քեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի, կամ եթե ուզում ես իմանալ, թե ձեր տարածքում որտեղ է գտնվում Թագավորության սրահը, խոսիր այդ մասին այն անհատի հետ, ով բերել է քեզ այս ամսագիրը, կամ այցելիր www.jw.org/hy-armn վեբ կայք և նայիր էջի վերջում ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ-ի տակ։

Իմացիր ավելին

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ստացեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։

ԺՈՂՈՎՆԵՐ

Ի՞նչ են անում Թագավորության սրահում

Այցելիր Թագավորության սրահ և իմացիր, թե մարդիկ ինչու են հավաքվում այնտեղ։