Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՏ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Գիտե՞ս Աստծու անունը և գործածո՞ւմ ես այն

Գիտե՞ս Աստծու անունը և գործածո՞ւմ ես այն

Կարո՞ղ ես մտաբերել քո մտերիմ ընկերներից որևէ մեկին, որի անունը չգիտես։ Հավանաբար ոչ։ Իրինա անունով բուլղարացի մի կին իրավամբ նշեց. «Անհնար է մոտ լինել Աստծուն, եթե չգիտես նրա անունը»։ Ուրախալի է, որ, ինչպես ասվեց նախորդ հոդվածում, Աստված ուզում է, որ մոտ լինես իրեն։ Ուստի Աստվածաշնչի միջոցով նա ասես ծանոթանում է քեզ հետ, երբ ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8

Աստվածաշնչի միջոցով Աստված ասես ծանոթանում է քեզ հետ, երբ ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)

Իսկապե՞ս Եհովայի համար նշանակություն ունի, թե արդյոք գիտես և գործածում ես իր անունը։ Մտածիր. Աստծու անունը, որը գրվել է եբրայերեն չորս բաղաձայններով, որոնք հայտնի են որպես քառագիր, Եբրայերեն Գրությունների բնագրում հանդիպում է մոտ 7000 անգամ։ Այն շատ ավելի հաճախ է հանդիպում, քան Աստվածաշնչում հիշատակված որևէ այլ անուն։ Անշուշտ, այդ հանգամանքը փաստում է, որ Եհովան ուզում է, որ մենք իմանանք և գործածենք իր անունը *։

Հաճախ ընկերություն սկսելու առաջին քայլն այն է, որ երկու անհատներ իմանում են միմյանց անունները։ Իսկ դու գիտե՞ս Աստծու անունը

Ոմանք, սակայն, գուցե մտածեն, որ քանի որ Աստված սուրբ է և ամենակարող, անհարգալից կլինի գործածել նրա անունը։ Ինչ խոսք, սխալ կլինի գործածել Աստծու անունը անպատշաճ ձևով, ինչպես որ անվայել կերպով չես գործածի մտերիմ ընկերոջդ անունը։ Սակայն Եհովայի կամքն է, որ նրանք, ովքեր սիրում են իրեն, պատվեն իր անունը և ճանաչեցնեն այն (Սաղմոս 69։30, 31; 96։2, 8)։ Հիշիր, որ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»։ Մենք կարող ենք մասնակցել Աստծու անունը սրբացնելու գործին՝ այն հայտնի դարձնելով ուրիշներին։ Այդպես վարվելով՝ ավելի կմոտենանք նրան (Մատթեոս 6։9

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված հատուկ ուշադրություն է դարձնում իր «անվան շուրջ խորհրդածողներին [կամ՝ «անունը պատուական համարողներին», Արարատ թարգմանություն]» (Մաղաքիա 3։16)։ Այդպիսի մարդու հետ կապված՝ Եհովան խոստանում է. «Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ, նրա հետ կլինեմ նեղության ժամանակ» (Սաղմոս 91։14, 15)։ Եհովայի անունն իմանալը և այն գործածելը շատ կարևոր է, եթե ցանկանում ենք նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ վայելել։

^ պարբ. 4 Ցավոք, շատ թարգմանիչներ Աստվածաշնչում չեն գրել Աստծու անունը՝ չնայած որ այն այդքան հաճախ է հանդիպում Եբրայերեն Գրություններում, որը սովորաբար կոչում են Հին Կտակարան։ Նրանք Աստծու անունը փոխարինել են «Տեր» կամ «Աստված» տիտղոսներով։ Այս հարցի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 195–197 էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։