Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Հիսուսն իսկապես հարություն տվե՞լ է մարդկանց

Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, որն արդեն չորս օր էր, ինչ մահացած էր

Աստվածաշունչը հստակ ասում է, որ Հիսուսը հարություն է տվել մարդկանց։ Այդ արձանագրությունները հորինվածք չեն. դրանցում նշված են իրական վայրեր և կոնկրետ ժամանակներ։ Օրինակ՝ մ.թ. 31թ. ամռանը մի մեծ բազմություն Հիսուսի հետ Կափառնայումից ճանապարհ ընկավ դեպի Նային։ Երբ նրանք տեղ հասան, մեկ ուրիշ բազմության հանդիպեցին։ Դուք կարող եք վստահել դրանից հետո տեղի ունեցած հարության մասին արձանագրությանը, քանի որ այն գրված է Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում, և քանի որ կատարվեց այդ բոլոր ականատեսների առաջ (կարդա՛  Ղուկաս 7։11–15)։

Հիսուսը նաև հարություն տվեց իր ընկեր Ղազարոսին, որն արդեն չորս օր էր, ինչ մահացած էր։ Դուք կարող եք հավատալ արձանագրությանը այն մասին, թե ինչ արեց Հիսուսն այդ օրը, քանի որ դրա ականատեսը նույնպես բազմաթիվ վկաներ են եղել (կարդա՛  Հովհաննես 11։39–45)։

Ինչո՞ւ էր Հիսուսը հարություն տալիս մարդկանց

Կարեկցանքն էր մղում Հիսուսին հարություն տալու մարդկանց։ Նա նաև դա անում էր ցույց տալու համար, որ իր Հայրը՝ կյանքի Արարիչը, զորություն է տվել իրեն հաղթելու մահին (կարդա՛  Հովհաննես 5։21, 28, 29)։

Հիսուսի կատարած հարության դեպքերը համոզվածությամբ են լցնում մեզ ապագայի մասին նրա խոստումների հանդեպ։ Նա հարություն կտա անթիվ-անհամար մարդկանց, այդ թվում անարդարներին, ովքեր ոչինչ չեն իմացել ճշմարիտ Աստծու մասին։ Նրանց հնարավորություն կտրվի ճանաչելու և սիրելու Եհովա Աստծուն (կարդա՛  Գործեր 24։15)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է հարությունը

Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե ովքեր են ապագայում կրկին կյանքի վերադառնալու։

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։