Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Աստծու Թագավորություն. ինչու այն մեծ նշանակություն ունի Հիսուսի համար

Աստծու Թագավորություն. ինչու այն մեծ նշանակություն ունի Հիսուսի համար

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը շատ թեմաների շուրջ խոսեց։ Օրինակ՝ նա իր հետևորդներին սովորեցրեց, թե ինչպես աղոթել, ինչպես հաճեցնել Աստծուն և ինչպես իսկական երջանկություն գտնել (Մատթեոս 6։5–13; Մարկոս 12։17; Ղուկաս 11։28)։ Սակայն այն թեման, որի մասին նա ամենից շատ խոսեց, թեման, որը ամենից հարազատն էր իր սրտին, Աստծու Թագավորությունն էր (Ղուկաս 6։45

Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Հիսուսն իր կյանքը կենտրոնացրել էր «Աստծու թագավորության բարի լուրը» քարոզելու և հռչակելու վրա (Ղուկաս 8։1)։ Նա ջանքեր էր գործադրում, որ ողջ Իսրայելով հարյուրավոր մղոններ անցներ, որպեսզի մարդկանց սովորեցներ Աստծու Թագավորության մասին։ Հիսուսի ծառայությունն արձանագրված է չորս Ավետարաններում, որոնք պարունակում են ավելի քան 100 հղումներ Թագավորությանը։ Դրանցից շատերը ամփոփված են Հիսուսի խոսքերում, սակայն, ըստ երևույթին, մի փոքր մասն են այն ամենի, ինչ նա ասել է Աստծու Թագավորության մասին (Հովհաննես 21։25

Ինչո՞ւ Թագավորությունը այդքան մեծ նշանակություն ուներ Հիսուսի համար, երբ նա երկրի վրա էր։ Պատճառներից մեկն այն է, որ նա գիտեր, որ Աստված իրեն է ընտրել որպես Ղեկավար (Եսայիա 9։6; Ղուկաս 22։28–30)։ Բայց Հիսուսը չէր կենտրոնանում իշխանություն կամ փառք ձեռք բերելու վրա (Մատթեոս 11։29; Մարկոս 10։17, 18)։ Նա թիկունք չէր կանգնում Թագավորությանը՝ իր շահերից ելնելով։ Առաջին հերթին Հիսուսը հետաքրքրված էր և հիմա էլ հետաքրքրված է Աստծու Թագավորությամբ *, քանի որ գիտի, թե ինչ է այն անելու նրանց համար, ում ինքը սիրում է՝ իր երկնային Հոր և իր հավատարիմ հետևորդների համար։

ԻՆՉ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼՈՒ ՀԻՍՈՒՍԻ ՀՈՐ ՀԱՄԱՐ

Հիսուսը խորապես սիրում է իր երկնային Հորը (Առակներ 8։30; Հովհաննես 14։31)։ Նա հիանում է նրա հրաշալի հատկություններով՝ նրա սիրով, կարեկցանքով և արդարությամբ (2 Օրենք 32։4; Եսայիա 49։15; 1 Հովհաննես 4։8)։ Անշուշտ, Հիսուսն ատում է այն ստերը, որոնք տարածված են իր Հոր մասին, օրինակ՝ որ Աստված անտարբեր է մարդկանց տառապանքի հանդեպ, և որ նա կամենում է, որ տառապենք։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու էր Հիսուսը եռանդորեն հռչակում «թագավորության բարի լուրը». նա գիտեր, որ ժամանակին Թագավորությունը Հոր անունը մաքրելու է անարգանքից (Մատթեոս 4։23; 6։9, 10)։ Ինչպե՞ս է այն անելու դա։

Թագավորության միջոցով Եհովան կտրուկ և դրական քայլեր է ձեռնարկելու հանուն մարդկային ընտանիքի բարօրության։ «Նա կսրբի ամեն արտասուք» հավատարիմ մարդկանց աչքերից։ Եհովան կվերացնի այդ արցունքների պատճառները՝ այնպես անելով, որ «մահ այլևս չլինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չլինեն» (Հայտնություն 21։3, 4)։ Թագավորության միջոցով Աստված վերջ կդնի մարդկային բոլոր տառապանքներին *։

 Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը փափագում էր պատմել մարդկանց Թագավորության մասին։ Նա գիտեր, որ այն բացահայտելու էր, թե իրականում որքան զորեղ և կարեկից է իր Հայրը (Հակոբոս 5։11)։ Հիսուսը նաև գիտեր, որ Թագավորությունը օգուտներ էր բերելու ուրիշներին, ում նա սիրում է՝ հավատարիմ մարդկանց։

ԻՆՉ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Մինչ երկիր գալը Հիսուսը երկար տարիներ երկնքում ապրել է իր Հոր հետ։ Հայրը Որդու միջոցով է ստեղծել ամեն բան՝ զարմանահրաշ երկինքը՝ անհամար աստղերով ու գալակտիկաներով, մեր գեղեցիկ երկրագունդը՝ իր կենդանական ու բուսական աշխարհով (Կողոսացիներ 1։15, 16)։ Սակայն ամենից շատ Հիսուսը ուրախանում էր մարդկանցով (Առակներ 8։31

Հիսուսի ծառայությունը բնորոշվում էր մարդկանց հանդեպ սիրով։ Հենց սկզբից նա հստակ ցույց տվեց, որ երկիր է եկել «բարի լուր հռչակելու» նրանց, ովքեր ունեն դրա կարիքը (Ղուկաս 4։18)։ Սակայն Հիսուսը մարդկանց օգնելու մասին խոսելուց ավելին էր անում։ Նորից ու նորից նա իր սերն էր դրսևորում մարդկության հանդեպ։ Օրինակ՝ երբ մի մեծ բազմություն հավաքվեց նրան լսելու, Հիսուսը «խղճաց նրանց ու բուժեց հիվանդներին» (Մատթեոս 14։14)։ Երբ շատ ցավոտ հիվանդություն ունեցող մի տղամարդ իր հավատն արտահայտեց այն բանի հանդեպ, որ Հիսուսը կարող է բուժել իրեն, եթե իսկապես ուզենա, վերջինս, սիրուց մղված, բուժեց նրան՝ կարեկցանքով ասելով. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» (Ղուկաս 5։12, 13)։ Իսկ երբ Հիսուսը տեսավ, որ իր ընկեր Մարիամը սգում է եղբոր՝ Ղազարոսի մահը, «հառաչեց», «հուզվեց», և նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։32–36)։ Հետո նա մի անհավատալի բան արեց. կյանքի վերադարձրեց Ղազարոսին, թեև նա արդեն չորս օր էր, ինչ մահացած էր (Հովհաննես 11։38–44

Հիսուսն, անկասկած, գիտեր, որ այն թեթևացումը, որ նա բերում էր մարդկանց, ժամանակավոր էր։ Նա հասկանում էր, որ վաղ թե ուշ բոլորը, ում նա բուժել է, նորից հիվանդանալու են, և բոլոր նրանք, ում հարություն է տվել, նորից մահանալու են։ Սակայն Հիսուսը նաև գիտեր, որ Աստծու Թագավորությունը մեկընդմիշտ վերջ է դնելու այսպիսի խնդիրներին։ Ահա թե ինչու նա միայն հրաշքներ չէ, որ անում էր. նա նաև եռանդորեն հռչակում էր «թագավորության բարի լուրը» (Մատթեոս 9։35)։ Նրա հրաշքները փոքր մասշտաբով ցույց էին տալիս, թե ինչ է շուտով անելու Աստծու Թագավորությունը ողջ երկրի վրա։ Նկատի առնենք, թե ինչ է խոստանում Աստվածաշունչը այդ ժամանակի վերաբերյալ։

  •  Այլևս առողջական խնդիրներ չեն լինի

    «Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի»։ Ավելին, «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24; 35։5, 6

  • Այլևս մահ չի լինի

    «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

    «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8

  • Մահացածները կյանքի կվերադառնան

    «Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29

    «Հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

  • Այլևս չեն լինի անօթևան ու գործազուրկ մարդիկ

    «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22)։

  •  Այլևս պատերազմ չի լինի

    «Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9

    «Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։4

  • Այլևս սննդի պակասություն չի լինի

    «Երկիրն իր պտուղը կտա. Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ» (Սաղմոս 67։6

    «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

  • Այլևս աղքատություն չի լինի

    «Աղքատը հավերժ չի մոռացվի» (Սաղմոս 9։18

    «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի» (Սաղմոս 72։12, 13

Աստծու Թագավորության հետ կապված այս խոստումները նկատի առնելիս կարողացա՞ր տեսնել, թե ինչու էր Թագավորությունը այդքան կարևոր Հիսուսի համար։ Մինչ երկրի վրա էր, նա փափագում էր պատմել Աստծու Թագավորության մասին ցանկացած մեկի, ով կլսեր, քանի որ գիտեր, որ Թագավորությունը վերջ է դնելու բոլոր մտահոգող խնդիրներին, որոնց բախվում ենք այսօր։

Թագավորության հետ կապված աստվածաշնչյան խոստումները գրավի՞չ են քեզ համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես ավելին իմանալ այս Թագավորության մասին։ Եվ ի՞նչ կարող ես անել վստահ լինելու համար, որ կօգտվես այդ կառավարության բերած օրհնություններից։ Հոդվածաշարի վերջին հոդվածը կպատասխանի այս հարցերին։

^ պարբ. 5 Այս հոդվածում Հիսուսի զգացմունքների մասին խոսվում է ներկա ժամանակով, քանի որ նա կենդանի է և գտնվում է երկնքում։ Երկինք վերադառնալուց հետո էլ Թագավորությունն, անկասկած, հարազատ է մնում իր սրտին (Ղուկաս 24։51

^ պարբ. 8 Տեղեկություն ստանալու համար այն մասին, թե ինչու է Աստված ժամանակավորապես թույլատրում մարդկային տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը, և ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այն շարունակվի։ Մի օր վերջ կդրվի՞ դրան։