Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հոկտեմբեր 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Աստծու Թագավորություն. ի՞նչ է այն նշանակելու քեզ համար

Աստծու Թագավորություն. ի՞նչ է այն նշանակելու քեզ համար

Հավանաբար, նախորդ հոդվածները կարդալիս նկատեցիր, որ Աստծու Թագավորությունը մեծ նշանակություն ունի Եհովայի վկաների համար։ Եվ գուցե քեզ գրավեցին ապագա օրհնություններից մի քանիսը, որ բերելու է Աստծու Թագավորությունը։ Սակայն հնարավոր է՝ մտածես, որ այդ խոստումները չափազանց լավն են իրականություն դառնալու համար։

Դու իմաստուն քայլ արած կլինես, եթե զգուշություն դրսևորես և անվերապահորեն չհավատաս ամեն լսածիդ (Առակներ 14։15)։ Այդպիսով կնմանվես հնում ապրած բերիացիներին *։ Երբ նրանք առաջին անգամ լսեցին Թագավորության մասին բարի լուրը, ընդունեցին այն, բայց ոչ զուտ այն պատճառով, որ ցանկանում էին, որ դա ճշմարտություն լիներ։ Նրանք ուշադիր քննում էին Սուրբ Գիրքը՝ «տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործեր 17։11)։ Այլ խոսքերով՝ բերիացիները իրենց լսած բարի լուրը համեմատում էին Աստվածաշնչում գրվածի հետ։ Ժամանակի ընթացքում նրանք համոզվեցին, որ իրականում բարի լուրը լիովին հիմնված է Աստծու Խոսքի վրա։

Եհովայի վկաները ջերմորեն հրավիրում են քեզ նույնն անել։ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության մեր ծրագրի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս քեզ Սուրբ Գրքի սովորեցրածի հետ համեմատելու այն, ինչին հավատում են Վկաները՝ Աստծու Թագավորության հետ կապված։

Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ ոչ միայն կիմանաս Աստծու Թագավորության մասին, այլև կգտնես կյանքի կարևոր հարցերի պատասխանները.

Եվ, որ ամենակարևորն է, Աստվածաշնչի ուսումնասիրությունը կօգնի քեզ «մոտենալու Աստծուն» (Հակոբոս 4։8)։ Իսկ որքան մոտենաս Աստծուն, այնքան ավելի լավ կտեսնես, թե ինչպես է նրա Թագավորությունը օգուտներ բերելու քեզ ոչ միայն հիմա, այլև հավիտյան։ Իր Հորն ուղղած աղոթքում Հիսուսը ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

 

^ պարբ. 4 Բերիան հին Մակեդոնիայի քաղաքներից էր։