Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչո՞ւ պետք է աղոթենք, որ Աստծու Թագավորությունը գա

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ Աստծու Թագավորության և այն մասին, թե ինչ է իրագործելու այդ կառավարությունը

Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ աղոթեն դրա գալստի մասին, քանի որ այն երկրի վրա վերականգնելու է արդարությունն ու խաղաղությունը։ Մարդկային ոչ մի կառավարություն չի կարող ամբողջությամբ վերացնել բռնությունը, անարդարությունը կամ հիվանդությունները, բայց Աստծու Թագավորությունը կարող է և այդպես էլ կանի։ Աստված ընտրել է իր Որդուն՝ Հիսուսին, որ լինի այդ Թագավորության Թագավորը։ Եհովան նաև ընտրել է Հիսուսի հետևորդներից ոմանց, որ նրա թագավորակիցները լինեն այդ Թագավորության մեջ (կարդա՛  Ղուկաս 11։2; 22։28–30)։

Շուտով Աստծու Թագավորությունը քայլեր կձեռնարկի բոլոր նրանց դեմ, ովքեր հակառակվում են Աստծու ղեկավարմանը։ Այսպիսով՝ երբ աղոթում ենք, որ Աստծու Թագավորությունը գա, խնդրում ենք, որ Աստծու կառավարությունը փոխարինի մարդկային բոլոր կառավարություններին (կարդա՛  Դանիել 7։13, 14; Հայտնություն 11։15, 18)։

Ինչո՞ւ է Աստծու Թագավորությունը օգուտներ բերելու մարդկանց

Հիսուսը լավ Թագավոր է, քանի որ կարեկից է։ Որպես Աստծու Որդի՝ նա նաև զորություն ունի օգնելու բոլոր նրանց, ովքեր Աստծուն են կանչում օգնության համար (կարդա՛  Սաղմոս 72։8, 12–14)։

Աստծու Թագավորությունը օգուտներ կբերի բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն աղոթում են, որ այն գա, և ովքեր ապրում են Աստծու կամքին ներդաշնակ։ Երբեք չեք ափսոսա, որ գիտելիքներ եք ձեռք բերում այն մասին, թե ինչ է Աստվածաշունչն ասում Աստծու Թագավորության վերաբերյալ (կարդա՛  Ղուկաս 18։16, 17; Հովհաննես 4։23)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։

Շատերը գիտեն Տերունական աղոթքը։ Ի՞նչ են նշանակում այդ աղոթքի՝ «թող գա քո թագավորությունը» խոսքերը։

Եթե աղոթեմ, Աստված կօգնի՞ ինձ

Իրականում, Աստծուն մտահոգո՞ւմ են մեր խնդիրները։