Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2014

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ո՞վ է ստեղծել Աստծուն

Ո՞վ է ստեղծել Աստծուն

Պատկերացրու՝ հայրը խոսում է իր յոթ տարեկան որդու հետ։ Նա ասում է. «Շատ տարիներ առաջ Աստված ստեղծեց երկիրը և նրա վրա եղող ամեն բան։ Նաև ստեղծեց արևը, լուսինն ու աստղերը»։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո տղան հարցնում է. «Պա՛պ, իսկ ո՞վ է ստեղծել Աստծուն»։

«Աստծուն ոչ ոք չի ստեղծել,— ասում է հայրը։— Նա միշտ գոյություն է ունեցել»։ Այս պարզ պատասխանը այդ պահին բավարարում է երեխային։ Սակայն մինչ նա մեծանում է, այդ հարցը շարունակում է հուզել նրան։ Նրա համար դժվար է ըմբռնել, թե ինչպես որևէ մեկը սկիզբ չի ունեցել։ Չէ՞ որ նույնիսկ տիեզերքն է սկիզբ ունեցել։ «Որտեղի՞ց է Աստված առաջ եկել»,— մտածում է նա։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Ըստ էության՝ այն, ինչ պատասխանեց հայրը։ Մովսեսը գրեց. «Ո՛վ Եհովա.... Դեռ որ լեռները չէին ծնվել, և դու, ասես երկունքի ցավերի մեջ, դեռ ծնունդ չէիր տվել երկրին ու աշխարհին, հավիտենից մինչև հավիտյան դո՛ւ ես Աստված» (Սաղմոս 90:1, 2)։ Եսայիա մարգարեն բացականչեց. «Մի՞թե չես իմացել, մի՞թե չես լսել։ Եհովան՝ երկրի ծայրերի Արարիչը, Աստված է հավիտյան» (Եսայիա 40:28)։ Իսկ «Հուդա» նամակում Աստծու մասին խոսվում է որպես «անցած ողջ հավիտենության մեջ» գոյություն ունեցողի (Հուդա 25

Աստվածաշնչյան այս համարները ցույց են տալիս, որ Աստված «հավիտենության Թագավորն» է, ինչպես որ Պողոս առաքյալը նկարագրեց նրան (1 Տիմոթեոս 1:17)։ Դա նշանակում է, որ նա միշտ գոյություն է ունեցել, անկախ այն բանից, թե ժամանակի մեջ որքան ենք հետ գնում։ Եվ ապագայում էլ նա միշտ գոյություն կունենա (Հայտնություն 1:8)։ Այսպիսով՝ հավիտենական գոյությունը Ամենակարողի կարևոր բնորոշ գծերից է։

Ինչո՞ւ է մեզ համար դժվար ըմբռնել այս գաղափարը։ Քանի որ կյանքի սահմանափակ տևողության պատճառով ժամանակի մեր ընկալումը լիովին տարբերվում է Եհովայի ընկալումից։ Լինելով հավիտենական Աստված՝ նրա համար հազար տարին մեկ օրվա պես է (2 Պետրոս 3:8)։ Մտածիր. կարո՞ղ է հասուն մորեխը, որն ապրում է մոտ 50 օր, հասկանալ մեր կյանքի տևողությունը, որը 70–80 տարի է։ Դժվար թե։ Մինչդեռ Աստվածաշունչը բացատրում է, որ մեր Մեծ Արարչի համեմատ՝ մենք նման ենք մորեխների։ Նույնիսկ տրամաբանելու մեր կարողությունն է սահմանափակ՝ նրա հետ համեմատած (Եսայիա 40:22; 55:8, 9)։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի էության որոշ երեսակներ մարդիկ չեն կարող լիովին հասկանալ։

Թեև հավիտենական Աստծու գաղափարը գուցե դժվար լինի ըմբռնել, այն խելամիտ է։ Եթե որևէ մեկը ստեղծած լիներ Աստծուն, նա՛ կլիներ Արարիչը։ Սակայն Աստվածաշունչը բացատրում է, որ Եհովան է «ստեղծել բոլոր բաները» (Հայտնություն 4:11)։ Ավելին, մենք գիտենք, որ տիեզերքը մի ժամանակ գոյություն չի ունեցել (Ծննդոց 1:1, 2)։ Որտեղի՞ց է այն առաջ եկել։ Նախ պետք է գոյություն ունենար դրա Արարիչը։ Նա նաև գոյություն է ունեցել ցանկացած բանական արարածից, օրինակ՝ իր միածին Որդուց և հրեշտակներից առաջ (Հոբ 38:4, 7; Կողոսացիներ 1:15)։ Ուստի հստակ է, որ սկզբում նա մենակ է գոյություն ունեցել։ Աստված չէր կարող ստեղծված լինել. ոչինչ գոյություն չուներ, որպեսզի կարողանար ստեղծել նրան։

Մեր և ողջ տիեզերքի գոյությունը վկայում է, որ գոյություն ունի հավիտենական Աստված։ Նա, ով շարժման մեջ է դրել մեր հսկայական տիեզերքը, նա, ով օրենքներ է հաստատել այն վերահսկելու համար, պետք է որ միշտ գոյություն ունեցած լինի։ Միայն նա կարող էր կյանք տալ ցանկացած այլ բանի (Հոբ 33:4

Իմացիր ավելին

Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին

Աստված հոգ տանո՞ւմ է քո մասին։ Իմացիր, թե ինչպիսի անձնավորություն է Աստված և թե ինչպես կարող ես մտերմանալ նրա հետ։

«Եհովան.... մեծ զորության տեր է»

Արդյո՞ք Աստծու զորությունը նրանից վախենալու պատճառ է։ Պետք է պատասխանենք և՛ այո, և՛ ոչ