Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ

Աստված ուշադիր է քո հանդեպ

Աստված ուշադիր է քո հանդեպ

«Նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և նա տեսնում է նրա բոլոր քայլերը» (ՀՈԲ 34:21

Որքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ ունի ծնողի ուշադրության կարիքը

ԻՆՉՈՒ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ։ Ըստ վերջերս արված մի ուսումնասիրության՝ միայն մեր գալակտիկան կարող է պարունակել առնվազն 100 միլիարդ մոլորակներ։ Հաշվի առնելով տիեզերքի վիթխարի չափերը՝ շատերը հարցնում են. «Ինչո՞ւ ամենակարող Արարիչը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են անում հասարակ մարդիկ չնչին մոլորակի վրա»։

ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Աստված պարզապես չի տվել մեզ Աստվածաշունչը ու հետո դադարել մեզնով հետաքրքրվելուց։ Ընդհակառակը՝ Եհովան մեզ վստահեցնում է. «Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղմոս 32:8

Նկատի առնենք եգիպտացի Հագարի օրինակը, որն ապրել է մ.թ.ա. 20-րդ դարում։ Քանի որ Հագարը անհարգալից էր իր տիրուհու՝ Սարայի հանդեպ, վերջինս սկսեց ստորացնել նրան, և նա փախավ անապատ։ Մի՞թե Աստված այլևս չէր հետաքրքրվում Հագարով՝ տեսնելով, որ նա սխալ է գործել։ Աստվածաշունչը պատմում է. «Եհովայի հրեշտակը գտավ Հագարին»։ Նա հավաստիացում տվեց կնոջը՝ ասելով. «Եհովան լսեց քո դժբախտության աղաղակը»։ Դրանից հետո Հագարը Եհովային ասաց. «Դու ամեն ինչ տեսնող Աստված ես» (Ծննդոց 16:4–13

«Ամեն ինչ տեսնող Աստվածը» քեզ նույնպես տեսնում է։ Բերենք մի օրինակ։ Սիրող մայրը հատկապես ուշադիր է իր փոքր երեխայի հանդեպ, քանի որ որքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ ունի ծնողի ուշադրության կարիքը։ Նմանապես, Աստված հատկապես ուշադիր է մեր հանդեպ, երբ կոտրված ենք ու խոցելի։ «Ես բարձունքում ու սուրբ վայրում եմ բնակվում,— ասում է Եհովան,— նաև փշրվածների ու ոգով խոնարհների հետ, որպեսզի կենդանացնեմ խոնարհների ոգին ու կոտրվածների սիրտը» (Եսայիա 57:15

Սակայն դու գուցե հարցնես. «Ինչպե՞ս է Աստված ուշադրություն դրսևորում իմ հանդեպ՝ իր աչքը պահելով ինձ վրա։ Նա ինձ դատում է իմ արտաքինո՞վ, թե՞ ավելի խորն է նայում ու իսկապես հասկանում է, թե ով եմ ես»։