Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Օգոստոս 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ

Աստված ուզում է քեզ հետ փոխհարաբերություն հաստատել

Աստված ուզում է քեզ հետ փոխհարաբերություն հաստատել

«Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:44

ԻՆՉՈՒ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ։ Աստծուն հավատացող շատ մարդիկ այնպիսի զգացում ունեն, թե նա հեռու է իրենցից։ «Ես համարում էի նրան պարզապես Աստված, որը ստեղծել է ամեն բան,— ասում է Իռլանդիայում բնակվող Քրիստինան, որը ամեն շաբաթ եկեղեցի էր գնում։— Բայց չէի ճանաչում նրան։ Գոնե մեկ անգամ ինձ նրան մոտ չեմ զգացել»։

ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Երբ մեզ թվում է, թե մոլորվել ենք, Եհովան չի դադարում մեզ օգնելուց։ Հիսուսը մեր հանդեպ Աստծու հոգատարությունը նկարագրեց հետևյալ կերպ. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկ մոլորվածին»։ Ի՞նչ էր նա ուզում ասել։ «Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթեոս 18:12–14

«Այս փոքրերից [ամեն] մեկը» թանկ է Աստծու համար։ Ինչպե՞ս է Աստված «փնտրում այն մեկ մոլորվածին»։ Համաձայն հոդվածի սկզբում մեջբերված աստվածաշնչյան համարի՝ Եհովան ձգում է մարդկանց դեպի իրեն։

Ովքե՞ր են այսօր տնից տուն և հանրային վայրերում հայտնում մարդկանց Աստծու մասին աստվածաշնչյան պատգամը

Նկատի առ, թե ինչպես Աստված նախաձեռնություն վերցրեց, որ անկեղծ անհատներին ձգի դեպի իրեն։ Մ.թ. առաջին դարում նա քրիստոնյա աշակերտ Փիլիպոսին ուղարկեց, որ հասնի մի եթովպացի պաշտոնյայի կառքին և նրա հետ քննարկի աստվածաշնչյան մարգարեության նշանակությունը, որը նա կարդում էր (Գործեր 8:26–39)։ Հետագայում Աստված Պետրոս առաքյալին առաջնորդեց, որ այցելի Կոռնելիոս անունով հռոմեացի մի պաշտոնյայի, որը աղոթում էր և ջանում երկրպագել Աստծուն (Գործեր 10:1–48)։ Նա նաև առաջնորդեց Պողոս առաքյալին ու նրա ուղեկիցներին, որ գնան Փիլիպպե քաղաքից դուրս գտնվող մի գետի մոտ։ Այնտեղ նրանք հանդիպեցին Լիդիա անունով «աստվածապաշտ մի կնոջ», ու «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց, որպեսզի նա ուշադրություն դարձնի» (Գործեր 16:9–15

Յուրաքանչյուր դեպքում Եհովան հոգ տարավ, որ իրեն փնտրողները հնարավորություն ունենան իրեն ճանաչելու։ Ովքե՞ր են այսօր տնից տուն և հանրային վայրերում հայտնում մարդկանց Աստծու մասին աստվածաշնչյան պատգամը։ Շատերը կպատասխանեն՝ Եհովայի վկաները։ Հարցրու ինքդ քեզ. «Միգուցե Աստված նրանց միջոցով ցանկանում է ինձ հետ փոխհարաբերությո՞ւն հաստատել»։ Մենք հորդորում ենք քեզ, որ աղոթես Աստծուն, որպեսզի օգնի քեզ արձագանքելու դեպի իրեն ձգելու նրա ջանքերին *։

^ պարբ. 8 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար www.jw.org/hy-armn վեբ կայքում դիտիր «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։