Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հուլիս 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՏ ԲԱՆԵՐ ՊԱՏԱՀՈՒՄ

Վատ բաները անչափ շատ են

Վատ բաները անչափ շատ են

35-ամյա Սմիտան *, որը Դաքքայից էր (Բանգլադեշ), հայտնի էր իր ջերմությամբ ու հոգատարությամբ։ Մարդիկ ճանաչում էին նրան որպես աշխատասեր և ուրախ երիտասարդ կնոջ, որը ցանկանում էր օգնել ուրիշներին իմանալու այն, ինչ ինքն իմացել էր Աստծու մասին։ Որքա՜ն ցնցվեցին նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, երբ հանկարծակի Սմիտան հիվանդացավ և մի շաբաթվա ընթացքում մահացավ։

Ջեյմսն ու իր կինը՝ 30-ն անց մի երիտասարդ զույգ, նույն համբավն ունեին, ինչ Սմիտան։ Գարնանային մի օր նրանք գնացին այցելելու իրենց ընկերներին, որոնք ապրում են Միացյալ Նահանգների արևմտյան ափին։ Նրանք այլևս չվերադարձան իրենց բնակավայր՝ Նյու Յորք։ Ամուսինները ավտովթարի ենթարկվեցին՝ անասելի վշտի մեջ թողնելով իրենց սիրելիներին ու գործընկերներին։

Կարիք չկա հեռու գնալու տեսնելու համար, որ չարությունն ու տառապանքը անչափ շատ են մեր օրերում։ Պատերազմների ընթացքում սպանվում են թե՛ խաղաղ բնակչությունը, թե՛ զինվորները։ Անմեղ մարդիկ դառնում են հանցագործության ու բռնության զոհը։ Մահացու պատահարներն ու հյուծիչ հիվանդությունները խլում են մարդկանց կյանքերը՝ հաշվի չառնելով նրանց տարիքն ու կարգավիճակը։ Բնական աղետները անընտրողաբար համայնքներ են սրբում-տանում։ Նախապաշարումն ու անարդարությունը լայնորեն տարածված են։ Հնարավոր է՝ դու էլ ինչ-որ բանի զոհ ես դարձել։

Ուստի այսպիսի հարցեր տալը բնական է.

  • Ինչո՞ւ են լավ մարդկանց վատ բաներ պատահում։

  • Պե՞տք է Աստծուն մեղադրել այսպիսի բաների համար։

  • Աղետները պատահականությա՞ն արդյունք են, թե՞ մարդիկ են պատասխանատու դրանց համար։

  • Արդյոք մարդը տառապում է կարմայի՞, այսինքն՝ անցյալ կյանքում կատարած արարքների պատճառով։

  • Եթե կա ամենակարող Աստված, ինչո՞ւ նա չի պաշտպանում լավ մարդկանց վատ բաներից։

  • Երբևէ կլինի՞ չարությունից ու տառապանքից զերծ կյանք։

Այս հարցերին պատասխանելու համար մենք պետք է իմանանք հետևյալ երկու հիմնական հարցերի պատասխանները. «Ինչո՞ւ են ընդհանրապես վատ բաներ տեղի ունենում, և ի՞նչ է անելու Աստված»։

^ պարբ. 3 Անունները փոխված են։