Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչո՞ւ պետք է աղոթենք

Եհովա Աստված ուզում է, որ անկաշկանդ կանոնավորաբար խոսենք իր հետ մեր մտահոգությունների մասին (Ղուկաս 18։1–7)։ Նա լսում է, որովհետև հետաքրքրված է մեզանով։ Քանի որ մեր երկնային Հայրը բարությամբ հրավիրում է մեզ աղոթել, մենք պետք է ընդունենք այդ հրավերը (կարդա՛  Փիլիպպեցիներ 4։6

Աղոթքը միայն օգնություն խնդրելու միջոց չէ։ Աղոթքը օգնում է մեզ, որ մոտենանք Աստծուն (Սաղմոս 8։3, 4)։ Երբ կանոնավորաբար մեր զգացմունքների մասին պատմում ենք Աստծուն, նրա հետ մտերիմ հարաբերություններ ենք զարգացնում (կարդա՛  Հակոբոս 4։8

Ինչպե՞ս պետք է աղոթենք

Աստված չի ուզում, որ աղոթելիս ձևական բառեր օգտագործենք և անգիր արված աղոթքներ ասենք։ Ոչ էլ պահանջում է, որ հատուկ դիրքով աղոթենք։ Եհովան հրավիրում է մեզ սրտանց աղոթել (Մատթեոս 6։7)։ Օրինակ՝ հին Իսրայելում Աննան աղոթեց իրեն անհանգստացնող ընտանեկան խնդրի մասին։ Հետագայում, երբ նրա վիշտը ուրախության փոխվեց, նա շնորհակալություն հայտնեց Աստծուն սրտից բխող աղոթքում (կարդա՛  1 Սամուել 1։10, 12, 13, 26, 27; 2։1

Ի՜նչ հրաշալի առանձնաշնորհում ունենք։ Մենք կարող ենք մոտենալ Արարչին և պատմել մեր անհանգստությունների մասին։ Կարող ենք նաև փառաբանել նրան և շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա անում է։ Ինչ խոսք, մենք չպետք է անտեսենք այս թանկ առանձնաշնորհումը (կարդա՛  Սաղմոս 145։14–16

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով

Աստված լսո՞ւմ է քո աղոթքները։ Այդ հարցի պատասխանն իմանալու համար պետք է իմանաք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը աղոթքի վերաբերյալ։