Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հունիս 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Արդյոք մեր մոլորակը ինչ-որ նպատակի համա՞ր գոյություն ունի

Երկիրը ստեղծվել էր, որ հաճելի բնակավայր լիներ մարդկության համար

Մեր մոլորակը իդեալական վայր է կյանքի գոյությունն ապահովելու համար։ Այն առատ է ջրով, ինչը կարևոր է կյանքի համար։ Երկրի թեքությունը, պտույտը և ուղեծիրը այնպիսին են, որ օվկիանոսները ո՛չ սառցակալում են, ո՛չ էլ գոլորշիանում։ Երկրի մթնոլորտը և մագնիսական դաշտը պաշտպանում են մահացու ճառագայթումից։ Զարմանալի է նաև այն, թե ինչ փոխկապվածություն կա բուսական աշխարհի ու կենդանական աշխարհի միջև։ Ուստի շատ մարդիկ գալիս են այն եզրահանգման, որ մեր մոլորակը ստեղծվել է ինչ-որ նպատակով (կարդա՛  Եսայիա 45։18)։

Սակայն գուցե հարցնես. «Արդյոք տառապանքն ու անարդարությունը այդ նպատակի մա՞սն են կազմում» (կարդա՛  2 Օրենք 32։4, 5)։

Երկրի հետ կապված նպատակը կիրականանա՞

Երկիրը ստեղծվել էր, որ հաճելի բնակավայր լիներ այն մարդկանց համար, ովքեր կհարգեին իրար և կսիրեին իրենց Արարչին։ Ուստի ի տարբերություն բույսերի ու կենդանիների՝ մարդկային կյանքն ավելի վեհ նպատակ ունի։ Մենք կարող ենք հասկանալ, թե ով է մեր Արարիչը, կարող ենք հիանալ նրա սիրով ու արդարությամբ և ընդօրինակել դրանք (կարդա՛  Ժողովող 12։13; Միքիա 6։8)։

Մեր Արարիչը ի զորու է իրագործելու իր բոլոր նպատակները։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ նա կվերացնի տառապանքն ու անարդարությունը և մեր մոլորակը կդարձնի հաճելի բնակավայր մարդկության համար (կարդա՛  Սաղմոս 37։11, 29; Եսայիա 55։11

 

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Գոյություն ունի՞ Աստված

Հինգ համոզիչ փաստ, որ Աստված գոյություն ունի։

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Երկրի վրա դրախտ հաստատելու վերաբերյալ Աստծու նպատակը երբևէ կիրագործվի՞։ Եթե այո, ապա ե՞րբ։