Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՊԵ՞ՏՔ Է ԱՂՈԹԵՍ

Ինչո՞ւ են մարդիկ աղոթում։

Ինչո՞ւ են մարդիկ աղոթում։

Դու աղոթո՞ւմ ես։ Շատերն աղոթում են, անգամ որոշ աթեիստներ։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ աղոթում։ Ֆրանսիայում անցկացրած մի հարցման համաձայն՝ ֆրանսիացիների կեսը աղոթում է կամ մեդիտացիա է անում «պարզապես լավ զգալու համար»։ Շատ եվրոպացիների նման՝ նրանք չեն աղոթում կրոնական նկատառումներով։ Փոխարենը՝ փորձում են զգալ «աղոթքի հանգստացնող ազդեցությունը»։ Որոշ հավատացյալ մարդիկ էլ Աստծուն են դիմում միայն այն ժամանակ, երբ կարիքի մեջ են լինում, և ակնկալում են, որ իրենց խնդրանքները անհապաղ կկատարվեն (Եսայիա 26։16

Իսկ որն է քո՞ կարծիքը։ Ըստ քեզ՝ աղոթքը միայն մտքերդ հավաքելու միջո՞ց է։ Եթե հավատում ես Աստծուն, զգո՞ւմ ես, որ աղոթքն օգնում է քեզ։ Թե՞ քեզ թվում է, որ աղոթքներդ անպատասխան են մնում։ Աստվածաշունչը կարող է օգնել, որ աղոթքը համարես ոչ թե ավելի լավ ինքնազգացողություն ունենալու մի ձև, այլ Աստծուն մոտենալու համար մի թանկ միջոց։