Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2014

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպիսի՞ն էր ստրուկների կյանքը Հռոմում

Հռոմեական ստրուկի պիտակ

Հռոմեական կայսրությունում շատերին առևանգում էին ու ստրկացնում, շատերին էլ ստրուկ էին դարձնում, երբ պատերազմից հետո գերի էին վերցնում։ Գերեվարվածներին վաճառում էին, և նրանք այլևս երբեք չէին տեսնում իրենց տունն ու ընտանիքներին։

Բազմաթիվ ստրուկներ հանքերում մահանում էին, քանի որ մինչև վերջին շունչը նրանց աշխատեցնում էին, բայց գյուղում աշխատողները և տան ծառաները համեմատաբար ավելի լավ պայմաններում էին ապրում։ Ստրուկներին թերևս ստիպում էին կրել երկաթե օղակ կամ պիտակ, որոնց վրա գրված էր, որ վարձատրություն կտրվի այն մարդուն, որը նրան փախչելուց հետո կվերադարձնի տիրոջը։ Նրանց ճակատներին, ովքեր մի քանի անգամ փախչելու փորձ էին արել, կարող էին դրոշմ դնել. ավելի հաճախ դրոշմում էին F տառը՝ լատիներեն՝ fugitivus (հետապնդվող)։

Աստվածաշնչի «Փիլիմոն» գրքում պատմվում է այն մասին, որ Պողոս առաքյալը հետ է ուղարկում իր տիրոջից փախած Օնեսիմոս ծառային։ Թեև նրա տերը՝ Փիլիմոնը, օրինական իրավունք ուներ խստորեն պատժելու Օնեսիմոսին, Պողոսը խնդրում է Փիլիմոնին «գրկաբաց ընդունել» նրան՝ որպես ընկերության և սիրո նշան (Փիլիմոն 10, 11, 15–18

Ինչո՞ւ էր Փյունիկիան հայտնի իր ծիրանի ներկով

Փյունիկիան, որը մոտավորապես այժմյան Լիբանանի տարածքն է, հայտնի էր իր տյուրոսյան ծիրանիով։ Ներկն այդպես են անվանել Տյուրոս քաղաքի անունով։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը իր տաճարի համար օգտագործել է «ծիրանիով ներկված բուրդ»՝ պատրաստված Տյուրոսի հմուտ վարպետի կողմից (2 Տարեգրություն 2։13, 14

Տյուրոսյան ծիրանին այդ ժամանակների թանկ ներկն էր հիմնականում այն պատճառով, որ մեծ ջանքեր էին ներդրվում դա ստանալու համար։ Նախ ձկնորսները ծովից հավաքում էին մեծ քանակությամբ փորոտանիների դասին պատկանող փափկամորթներ *(Stramonita haemastoma, Hexaplex trunculus, Bolinus brandaris)։ 12 000 փափկամորթ էր անհրաժեշտ, որպեսզի մի հանդերձ պատրաստելու համար ներկ ստանային։ Հետո այս ծովային փափկամորթների վրայից հանում էին խեցիները և նրանց վրայից հեռացնում էին ներկանյութ պարունակող գեղձերը։ Ներկարարները դրանց աղ էին ավելացնում և խառնուրդը դնում էին բաց երկնքի տակ, որ այն արևի տակ մնա 3 օր։ Հետո ստացված զանգվածը լցնում էին փակ տարաների մեջ և մարմանդ կրակի վրա ծովաջրով եփում էին մի քանի օր։

Փյունիկեցիները առևտրի և գաղթելու միջոցով հարյուրավոր տարիներ շարունակ իրենց ձեռքում են պահել տյուրոսյան ծիրանիի արտադրությունն ու վաճառքը։ Նրանց ներկի արտադրության մնացորդները հայտնաբերվել են Միջերկրական ծովի մոտակայքում և նույնիսկ ավելի հեռու՝ արևմուտքում գտնվող Կադիսում (Իսպանիա)։

^ պարբ. 8 Դրանց խեցիները 5–8 սանտիմետր երկարություն ունեն։