Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2014

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ինչպե՞ս է Հիսուսի մահը օգուտներ բերում մեզ

Երբ Աստված ստեղծեց մարդկանց, նրա նպատակն էր, որ նրանք հավիտյան ապրեն երկրի վրա՝ զերծ հիվանդություններից ու մահից։ Սակայն առաջին մարդը՝ Ադամը, չհնազանդվեց Արարչին և կորցրեց հավիտյան ապրելու հեռանկարը։ Որպես Ադամի ժառանգներ՝ մենք մահ ենք ժառանգել նրանից (Հռոմեացիներ 5։8, 12; 6։23)։ Ճշմարիտ Աստված Եհովան, իր Որդուն՝ Հիսուսին, ուղարկեց երկիր, որ մահանա ու փրկագնի այն, ինչը կորցրեց Ադամը (կարդա՛  Հովհաննես 3։16

Հիսուսի մահվան շնորհիվ մարդիկ կարող են հավիտյան ապրել։ Ինչպե՞ս ես պատկերացնում անվերջ կյանքը երկրի վրաՀիսուսի մահվան շնորհիվ մարդիկ կարող են հավիտյան ապրել։ Ինչպե՞ս ես պատկերացնում անվերջ կյանքը երկրի վրա

Հիսուսի մահվան շնորհիվ մեր մեղքերը ներվում են, և մեր առջև բացվում է հավիտյան ապրելու հնարավորությունը։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպիսին կլինի կյանքը երկրի վրա, երբ այլևս չենք ծերանա, հիվանդանա ու մահանա (կարդա՛  Եսայիա 25։8; 33։24; Հայտնություն 21։4, 5

Ինչպե՞ս պետք է հիշենք Հիսուսի մահը

Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսը ասաց իր հետևորդներին, որ հիշեն իր մահը մի պարզ արարողությամբ։ Այդպես ամեն տարի նշելով Հիսուսի մահը՝ մենք հնարավորություն ենք ունենում խորհրդածելու այն մասին, թե որքան են Քրիստոսն ու Եհովան սիրում մարդկանց (կարդա՛  Ղուկաս 22։19, 20; 1 Հովհաննես 4։9, 10

Այս տարի Հիսուսի մահը կհիշենք ապրիլի 14-ին՝ երկուշաբթի՝ մայրամուտից հետո։ Դուք հրավիրվում եք ներկա գտնվելու այդ միջոցառմանը Եհովայի վկաների հետ (կարդա՛  Հռոմեացիներ 1։11, 12

Իմացիր ավելին

Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հավաքվում են նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Հրավիրում ենք ձեզ ներկա լինել և իմանալ՝ ինչպես է նրա մահն առնչվում ձեր կյանքին։

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր, թե ինչու է Հիսուսը խոստացյալ Մեսիան, որտեղից է նա եկել և ինչու է Եհովայի միածին Որդին։

Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

Ի՞նչ է փրկանքը։ Ի՞նչ օգուտներ կարող է այն բերել քեզ։