Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հունվար 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՄԻ՞ԹԵ ՄԱՀՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Մահվան խայթոցը

Մահվան խայթոցը

Մահվան մասին խոսելը հաճելի չէ, ուստի շատերը նախընտրում են շրջանցել այդ թեման։ Սակայն վաղ թե ուշ բոլորս էլ բախվում ենք այդ դառը իրողությանը։ Մահվան խայթոցը սուր է ու ցավոտ։

Ոչ ոք չի կարող լիովին պատրաստ լինել ծնողի, երեխայի կամ կողակցի կորստին։ Դժբախտությունը կարող է հարվածել անսպասելիորեն, կամ հնարավոր է՝ դրան սպասեն երկար ժամանակ։ Ինչպիսին էլ լինի պարագան, ոչ ոք չի կարող խուսափել այն ցավից, որ պատճառում է մահը։ Այն միտքը, որ մահով ամեն բան ավարտվում է, կարող է ծայրահեղ հուսահատության մեջ գցել մարդուն։

Անտոնիոն, որը ճանապարհային պատահարի ժամանակ կորցրել էր հորը, ասում է. «Դա նման է նրան, որ ինչ-որ մեկը կողպում է դուռդ և իր հետ տանում բանալիները։ Դու այլևս չես կարող տուն վերադառնալ։ Միայն հիշողություններ են մնում։ Դա է նոր իրականությունը։ Ու թեև փորձում ես մերժել այդ անարդար իրականությունը, սակայն ոչինչ չես կարող անել»։

Դորոտին, որը նույնպես կորուստ ունեցավ և այրի դարձավ 47 տարեկանում, ցանկանում էր գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները։ Լինելով կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի՝ նա միշտ հավատացել է, որ մահով ամեն բան չի ավարտվում։ Բայց հստակ ոչինչ չի իմացել այդ հարցի մասին։ Մի օր նա իրենց եկեղեցու քահանային հարցրեց. «Ի՞նչ է լինում մահից հետո»։ «Իրականում ոչ ոք չգիտի,— պատասխանեց քահանան,— պետք է սպասենք ու տեսնենք»։

Իսկապե՞ս այլ տարբերակ չկա։ Հնարավո՞ր է հստակ իմանալ՝ արդյոք մահով ամեն բան ավարտվում է, թե ոչ։