Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ի՞նչ նպատակով է վերադառնալու Քրիստոսը

Նախքան 33թ.-ին երկինք համբարձվելը Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ կվերադառնա։ Նա իրեն նմանեցրեց մի ազնվատոհմ մարդու, ով երկար ժամանակով մեկնել էր հեռավոր երկիր և վերադարձել թագավորական իշխանությամբ։ Այսպիսով՝ Հիսուսը վերադառնալու է մարդկության համար լավ կառավարություն հաստատելու նպատակով (կարդա՛  Ղուկաս 19։11, 12

Հիսուսը մարդկության համար լավ կառավարություն կհաստատի

Ի՞նչ մարմնով է Քրիստոսը վերադառնալու։ Նա հարություն առավ որպես անտեսանելի ոգեղեն անձնավորություն (1 Պետրոս 3։18)։ Հետո համբարձվեց երկինք և նստեց Աստծու աջ կողմը (Սաղմոս 110։1)։ Ավելի ուշ Հիսուսը ներկայացավ Եհովա Աստծու՝ «Հինավուրցի» առաջ, ով նրան մարդկությանը ղեկավարելու իշխանություն էր տվել։ Ուստի Հիսուսը վերադառնալու է ոչ թե որպես մարդ, այլ որպես անտեսանելի Թագավոր (կարդա՛  Դանիել 7։13, 14

Ի՞նչ է անելու Հիսուսը, երբ վերադառնա

Երբ Հիսուսը անտեսանելի կերպով վերադառնա իր հրեշտակների հետ, կդատի մարդկությանը։ Նա կկործանի չար մարդկանց, բայց նրանց, ովքեր ընդունում են իրեն՝ որպես Թագավորի, հավիտենական կյանք կպարգևի (կարդա՛  Մատթեոս 25։31–33, 46

Հիսուսի Թագավորության ժամանակ երկիրը դրախտի կվերածվի։ Նա հարություն կտա մահացածներին, և նրանք կապրեն դրախտ-երկրի վրա (կարդա՛  Ղուկաս 23։42, 43