Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՒՆԵ՞ՆՔ ԱՍՏԾՈՒ ԿԱՐԻՔԸ

Ինչո՞ւ են մարդիկ այս հարցը տալիս

Ինչո՞ւ են մարդիկ այս հարցը տալիս

«Ունե՞ս Աստծու կարիքը։ Միլիոնավոր մարդիկ չունեն»։ Այս խոսքերը մեծ պաստառների վրա գրել էին մի խումբ աթեիստներ։ Նրանք այն կարծիքին են, որ չունեն Աստծու կարիքը։

Շատ մարդիկ էլ, ովքեր պնդում են, թե հավատում են Աստծուն, այնպիսի որոշումներ են կայացնում, կարծես Աստված գոյություն չունի։ Կաթոլիկ արքեպիսկոպոս Սալվատորե Ֆիզիկելլան իր եկեղեցու անդամների մասին հետևյալն է գրել. «Այսօր մեզ նայելով, հավանաբար, ոչ ոք չի ասի, թե քրիստոնյաներ ենք, քանի որ մեր ապրելակերպը չի տարբերվում անհավատների ապրելակերպից»։

Ոմանք չափազանց զբաղված են, որ մտածեն Աստծու մասին։ Նրանց համար Աստված շատ հեռու է կամ անհասանելի և ոչ մի դեր չի խաղում իրենց կյանքում։ Նման մարդիկ, եթե անգամ դիմում են Աստծուն, ապա միայն այն ժամանակ, երբ դժվարության մեջ են կամ ինչ-որ բանի կարիք ունեն. նրանց համար Աստված կարծես սպասավոր լինի՝ պատրաստ կատարելու իրենց ցանկությունները։

Ուրիշներն էլ չեն կիրառում այն, ինչ իրենց կրոնն է սովորեցնում, քանի որ դա կարևոր չեն համարում։ Օրինակ՝ Գերմանիայում ապրող կաթոլիկների 76 տոկոսը մտածում է, թե ոչ մի սխալ բան չկա, որ տղամարդն ու կինը նախքան ամուսնանալը ապրեն իրար հետ։ Այս տեսակետը հակասում է թե՛ նրանց եկեղեցու սովորեցրածին, թե՛ Աստվածաշնչին (1 Կորնթացիներ 6։18; Եբրայեցիներ 13։4)։ Անշուշտ, տարբեր կրոնների անդամներ ընդունում են, որ իրենց կրոնում շատերի ապրելակերպը չի համապատասխանում նրանց դավանանքին։ Շատ կրոնների հոգևորականներ բողոքում են, որ իրենց եկեղեցու այցելուները վարվում են աթեիստների պես։

Վերոնշյալ փաստերը մի հարց են առաջ բերում. «Ունե՞նք Աստծու կարիքը»։ Այս հարցը նոր չէ։ Այն ծագել է դեռ վաղեմի ժամանակներում, և դրա մասին խոսվում է Աստվածաշնչի առաջին էջերում։ Իմանալու համար՝ Աստծու կարիքը ունենք, թե ոչ, եկեք տեսնենք, թե «Ծննդոց» գիրքը ինչ է ասում այդ մասին։