Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Դեկտեմբեր 2013

 ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հիսուս Քրիստոս. ինչպե՞ս պետք է պատկերացնենք նրան

Հիսուս Քրիստոս. ինչպե՞ս պետք է պատկերացնենք նրան

Դեկտեմբերին աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ կարող են տեսնել մանուկ Հիսուսի պատկերով նկարներ, որտեղ նա պառկած է մսուրի մեջ։ Մսուրը տաշտի ձև ունեցող մեծ արկղ է, որտեղ խոտ են լցնում կենդանիների համար։ Սակայն մի՞թե Հիսուսին պետք է պատկերացնենք որպես երեխայի։~  * Տեսնենք, թե ինչ պատահեց մի խումբ հովիվների, որոնք գիշերը Բեթլեհեմի դաշտերում էին։

Հովիվներին երևաց մի հրեշտակ ու ասաց. «Այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը»։ Նա նաև ասաց, որ նրան կգտնեն «բարուրված և մսուրի մեջ պառկած»։ Այդ ժամանակ բազում հրեշտակներ հայտնվեցին ու սկսեցին գովաբանել Աստծուն։

Ի՞նչ կզգայիր, եթե լսեիր, թե ինչպես են հրեշտակները գովաբանում Աստծուն։~ Հովիվները ցնծում էին ուրախությունից։ «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք ու տեսնենք պատահածը»,— ասացին նրանք։ Այնտեղ նրանք «գտան Մարիամին ու Հովսեփին, նաև մանկանը՝ մսուրի մեջ պառկած»։

Շուտով ուրիշներն էլ եկան Բեթլեհեմ, որտեղ Հովսեփն ու Մարիամն էին։ Երբ հովիվները պատմեցին պատահածի մասին, նրանք զարմացան։ Ուրա՞խ ես, որ գիտես այս ամենի մասին։~ Բոլորը, ովքեր սիրում են Աստծուն, ուրախ են դրա համար։ Այժմ տեսնենք, թե ինչու Հիսուսի ծնունդը այդքան մեծ ուրախություն պատճառեց։ Դրա համար պետք է իմանանք, թե ինչ էր եղել նախքան Մարիամի ամուսնանալը։

Մի անգամ Գաբրիել անունով մի հրեշտակ այցելեց Մարիամին։ Հրեշտակը խոստացավ, որ նա երեխա կունենա, որը «մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի»։ Գաբրիելը ասաց նաև, որ նա թագավոր կլինի, և «նրա թագավորությանը վերջ չի լինի»։

Մարիամը ուզում էր իմանալ, թե ինչպես է դա հնարավոր, քանի որ ինքը երբեք հարաբերություն չէր ունեցել տղամարդու հետ։ Գաբրիելը բացատրեց. «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի  սուրբ, Աստծու Որդի»։ Աստված իր Որդու կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդ, որ նա ծնվի որպես մարդ, ինչը մեծ հրաշք էր։

Տեսե՞լ ես այն նկարը, որում երեք «իմաստունները» հովիվների հետ գնացել են մանուկ Հիսուսին տեսնելու։~ Սուրբ Ծննդյան տոներին ամենուրեք կարելի է տեսնել այսպիսի պատկերներ։ Սակայն դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Այդ «իմաստունները» իրականում աստղագուշակներ էին, որոնք զբաղվում էին Աստծու կողմից դատապարտելի գործերով։ Նկատի առնենք, թե ինչ պատահեց, երբ նրանք եկան։ Աստվածաշունչը ասում է. «Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ»։ Հիսուսը մսուրում պառկած նորածին մանուկ չէր, այլ երեխա, որն ապրում էր տանը Հովսեփի ու Մարիամի հետ։

Ինչպե՞ս աստղագուշակները գտան Հիսուսին։~ Նրանց առաջնորդեց աստղը, սակայն ոչ թե Բեթլեհեմ, այլ Երուսաղեմ՝ Հերովդես թագավորի մոտ։ Աստվածաշնչում նշվում է, որ Հերովդեսը ուզում էր գտնել Հիսուսին ու սպանել։ Հիմա մտածիր. ո՞վ կարող էր երևացնել աստղը, որ այն առաջնորդեր աստղագուշակներին Հերովդեսի մոտ։~ Պարզ է, որ ոչ ճշմարիտ Աստված Եհովան։ Դա արեց նրա թշնամին՝ Բանսարկու Սատանան։

Այսօր Սատանան փորձում է այնպես անել, որ մարդիկ Հիսուսին պատկերացնեն որպես անօգնական մանուկի։ Բայց Գաբրիել հրեշտակը ասել էր Մարիամին, որ Հիսուսը իշխելու է որպես թագավոր և «նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Այժմ Հիսուսը երկնքում Թագավոր է, և շուտով կործանելու է Աստծու բոլոր թշնամիներին։ Ահա թե ինչպես պետք է պատկերացնենք Հիսուսին և ինչ պատմենք ուրիշներին։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր, թե ինչու է Հիսուսը խոստացյալ Մեսիան, որտեղից է նա եկել և ինչու է Եհովայի միածին Որդին։

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

Ի՞նչ է փրկանքը։ Ի՞նչ օգուտներ կարող է այն բերել քեզ։