Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ

Սուտ. Աստված դաժան է

Սուտ. Աստված դաժան է

ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։

«Մահից հետո այն մարդկանց հոգիները, որոնք մահվան արժանի մեղք են գործել, ընկնում են դժոխք՝ տառապելու հավիտենական կրակների մեջ» (Catechism of the Catholic Church)։ Որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ դժոխքը Աստծուց լիովին մեկուսացած վիճակ է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4)։ «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Եթե հոգին մահանում է և ոչ մի բան չի գիտակցում, ինչպե՞ս կարող է տանջվել «հավիտենական կրակներում» կամ հասկանալ, որ Աստծուց մեկուսացած է։

Աստվածաշնչում եբրայերեն և հունարեն բառերը, որոնք հաճախ դժոխք են թարգմանվել, իրականում վերաբերում են մարդկության համընդհանուր գերեզմանին։ Օրինակ՝ երբ Հոբը սարսափելի հիվանդության պատճառով տառապում էր, աղոթեց. «Օ՜, եթե միայն գերեզմանում [«դժոխքում», «Արարատ» թարգմանություն] ինձ ծածկեիր» (Հոբ 14։13)։ Հոբը ոչ թե ցանկանում էր լինել տանջանքի վայրում կամ Աստծուց մեկուսացած, այլ գերեզմանում։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։

Այն միտքը, թե Աստված մարդկանց տանջում է հավիտենական կրակներում, չի մտերմացնում մեզ իր հետ, ընդհակառակը՝ վանում է։ Ռոսիոն, որը ապրում է Մեքսիկայում, պատմում է. «Փոքրուց ինձ սովորեցրել են դժոխքի մասին ուսմունքը։ Ես սարսափում էի Աստծուց ու մտածում էի, թե նա ոչ մի լավ հատկություն չունի։ Իմ պատկերացմամբ՝ նա զայրացկոտ ու անհանդուրժող էր»։

Սակայն Ռոսիոյի տեսակետը փոխվեց, երբ իմացավ, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու դատաստանների և մահացածների վիճակի մասին։ Նա ասում է. «Ես թեթևություն զգացի. ասես մի մեծ բեռ ընկավ իմ վրայից։ Հասկացա, որ Աստված լավագույնն է ցանկանում մեզ համար, սիրում է մեզ, և ես էլ կարող եմ սիրել նրան։ Նա Հայր է, ով միայն բարիք է ցանկանում իր երեխաներին և ամուր բռնում է նրանց ձեռքից» (Եսայիա 41։13

Շատերը, դժոխքի կրակներից վախենալով, կրոնասեր են դառնում։ Սակայն Աստված չի ցանկանում, որ մարդիկ վախից մղված ծառայեն իրեն։ Հիսուսն ասել է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային» (Մարկոս 12։29, 30)։ Երբ մենք հասկանում ենք, որ Աստված անարդարությամբ չի վարվում, վստահությամբ ենք լցվում նաև նրա ապագա դատաստանների հանդեպ։ Հոբի ընկերոջ՝ Եղիուսի պես՝ մենք էլ կարող ենք համոզվածությամբ ասել. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10