Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Նոյեմբեր 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ

Սուտ. Աստված անուն չունի

Սուտ. Աստված անուն չունի

ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։

«Մենք համաձայնության չենք եկել, թե արդյոք կարող ենք հարցնել՝ Աստված անուն ունի, թե ոչ, և եթե կարող ենք, ի՞նչ է այն» (աստվածաբան Դեյվիդ Քանինգհեմ, Theological Studies)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Եսայիա 42։8-ում կարդում ենք Աստծու խոսքերը. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը»։ «Եհովա»-ն եբրայական անուն է, որը նշանակում է «նա դարձնում է» (Ծննդոց 2։4, ծնթ.)։

Աստված ցանկանում է, որ մենք գործածենք իր անունը։ Աստվածաշնչում գրված է. «Կանչեք նրա անունը, ժողովուրդների մեջ իմացրեք նրա գործերը։ Հայտնեք, որ բարձր է նրա անունը» (Եսայիա 12։4

Հիսուսը գործածում էր Աստծու անունը։ Իր Հորն աղոթելիս նա ասաց. «Ես ճանաչեցրի նրանց [աշակերտներին] քո անունը ու պիտի ճանաչեցնեմ»։ Ինչո՞ւ Հիսուսը պետք է ճանաչեցներ Աստծու անունը իր աշակերտներին։ Կարդում ենք. «Որպեսզի այն սերը, որով դու [Աստված] ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհաննես 17։26

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։

«Նա, ով չգիտի Աստծու անունը, չի ճանաչում նրան որպես անձնավորության և, եթե նրա համար Աստված անդեմ ուժ է, չի կարող սիրել նրան»,— գրում է աստվածաբան Ուոլտեր Լաուրինը։

Վիկտոր անունով մի մարդ ամեն շաբաթ եկեղեցի էր գնում, սակայն, ինչպես ինքն է ասում, իրականում չէր ճանաչում Աստծուն։ Նա պատմում է. «Երբ իմացա, որ Աստծու անունը Եհովա է, ասես ծանոթացա նրա հետ։ Կարծես հանդիպեցի մեկին, ում մասին շատ էի լսել։ Նա ինձ համար դարձավ իրական անձնավորություն, և ես մտերիմ փոխհարաբերություններ զարգացրի նրա հետ»։

Աստծու անունը թաքցնելը կամ տիտղոսով փոխարինելը նման է գրքի միջից այն կտրել հանելուն

Եհովան մտերմանում է այն մարդկանց հետ, ովքեր գործածում են իր անունը։ «Իր անվան շուրջ խորհրդածողներին» նա խոստանում է. «Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ մարդն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է նրան» (Մաղաքիա 3։16, 17)։ Աստված նաև վարձատրում է իր անունը կանչողներին։ Աստվածաշնչում գրված է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմեացիներ 10։13