Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Նոյեմբեր 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ

Ճշմարտությունը կարող է ազատել քեզ

Ճշմարտությունը կարող է ազատել քեզ

Մի օր Երուսաղեմում Հիսուսը խոսում էր Հոր՝ Եհովայի մասին՝ քողազերծելով իր օրերի կեղծ կրոնական առաջնորդներին (Հովհաննես 8։12–30)։ Այն, ինչ նա ասաց այդ ժամանակ, օգնում է մեզ իմանալու, թե ինչպես կարող ենք քննել՝ արդյոք Աստծու մասին տարածված հավատալիքները ճշմարիտ են, թե ոչ։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32

«Միշտ պահեք իմ խոսքը»։ Հիսուսի այս խոսքերը օգնում են մեզ կողմնորոշվելու, թե որ կրոնական ուսմունքներն են ճշմարիտ։ Երբ որևէ բան ես լսում Աստծու մասին, կարող ես հարցնել ինքդ քեզ. «Սա ներդաշնա՞կ է Հիսուսի խոսքերին և Աստվածաշնչին»։ Ընդօրինակիր նրանց, ովքեր լսում էին Պողոս առաքյալին և «ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործեր 17։11

Մարկոն, Ռոսան և Ռեյմոնդը, որոնց մասին խոսվեց առաջին հոդվածում, Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելով, ուշադրությամբ քննեցին իրենց հավատալիքները։ Ի՞նչ եղավ արդյունքում։

Մարկո. «Ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը իմ ու կնոջս հարցերին պատասխանում էր Սուրբ Գրքից։ Եհովայի նկատմամբ մեր սերը սկսեց աճել, և մենք՝ որպես ամուսիններ, ավելի մտերմացանք»։

Ռոսա. «Սկզբում մտածում էի, որ Աստվածաշունչը փիլիսոփայական գիրք է, որտեղ Աստված ներկայացվում է մարդկային տրամաբանությամբ։ Ժամանակի ընթացքում, սակայն, ես այնտեղ գտա իմ հարցերի պատասխանները։ Այսօր Եհովան իրական է ինձ համար։ Նա Մեկն է, ում կարող եմ վստահել»։

Ռեյմոնդ. «Աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ ճանաչելու իրեն։ Շուտով ես ու ամուսինս սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ի վերջո մենք իմացանք ճշմարտությունը Եհովայի մասին։ Որքա՜ն ուրախ էինք, երբ հասկացանք, թե ինչպիսին է Աստված իրականում»։

Աստվածաշունչը Աստծու մասին կեղծ ուսմունքները քողազերծելուց ավելին է անում. հայտնում է ճշմարտությունը նրա գրավիչ հատկությունների մասին։ Այն Աստծու ներշնչյալ Խոսքն է, որն օգնում է մեզ «իմանալու Աստծու կողմից մեզ շնորհված բաները» (1 Կորնթացիներ 2։12)։ Դու կարող ես ինքդ համոզվել, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը Աստծու, նրա նպատակների և մեր ապագայի մասին։ Որոշ հարցերի պատասխաններ հնարավոր է գտնել www.jw.org վեբ կայքի Աստվածաշնչյան ուսմունքներ > Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ բաժնում։ Վստահ ենք, որ այս ամենը կօգնի քեզ սիրելու Աստծուն։