Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2013

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

Նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»

Նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»

Եհովան գնահատո՞ւմ է այն մարդկանց, ովքեր ձգտում են հաճեցնել իրեն։ Ոմանք այն կարծիքին են, որ Աստված հետաքրքրված չէ մեզանով։ Սակայն այս տեսակետը սխալ պատկերացում է տալիս Աստծու մասին։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ Եհովան գնահատում է իր հավատարիմ ծառաների ջանքերը։ Քննենք Պողոս առաքյալի խոսքերը՝ գրված Եբրայեցիներ 11։6-ում։

Ի՞նչ է հարկավոր Աստծուն հաճեցնելու համար։ Պողոսը գրում է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն»։ Նկատի առնենք, որ նա ոչ թե ասում է՝ դժվար է, այլ հնարավոր չէ։ Այլ խոսքերով՝ հավատը Աստծուն հաճեցնելու հիմնական պահանջն է։

Իսկ ինչպիսի՞ հավատն է Եհովային հաճելի։ Մենք պետք է երկու կարևոր բաների հավատանք։ Նախ՝ պետք է հավատանք, որ «նա գոյություն ունի»։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ գրված է՝ «հավատալ, որ նա իրական է»։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող ենք հաճեցնել Աստծուն, եթե կասկածում ենք, որ նա կա։ Սակայն իսկական հավատը ավելին է նշանակում, քանի որ նույնիսկ դևերն են հավատում Աստծու գոյությանը (Հակոբոս 2։19)։ Աստծու հանդեպ հավատը մեզ պետք է մղի գործերի, այսինքն՝ ապրելու այնպիսի կյանքով, որն Աստծուն է հաճելի (Հակոբոս 2։20, 26

Երկրորդ՝ մենք «պետք է հավատանք», որ Աստված «վարձատրում է»։ Իսկական հավատ ունեցող մարդը լիովին համոզված է, որ Աստծուն հաճելի ձևով ապրելու իր ջանքերը զուր չեն (1 Կորնթացիներ 15։58)։ Ինչպե՞ս կարող ենք հաճեցնել Եհովային, եթե չենք հավատում, որ նա կարող է կամ ցանկանում է վարձատրել մեզ (Հակոբոս 1։17; 1 Պետրոս 5։7)։ Եթե անհատը մտածում է, որ Աստված մեզ հոգ չի տանում, չի գնահատում և չի վարձատրում, նա Աստծուն չի ճանաչում։

Ո՞ւմ է վարձատրում Եհովան. «Նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»,— ասում է Պողոս առաքյալը։ Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի աշխատության մեջ նշվում է, որ «ջանադրաբար փնտրել» թարգմանված հունարեն բառը չի նշանակում «դուրս գալ փնտրելու», այլ նշանակում է մոտենալ Աստծուն՝ նրան երկրպագելու։ Մեկ այլ աշխատության մեջ բացատրվում է, որ հունարեն այդ բայը կրում է ջանքեր գործադրելու իմաստ։ Այո՛, Եհովան վարձատրում է նրանց, ում հավատը մղում է սիրով լի սրտով և եռանդով երկրպագելու իրեն (Մատթեոս 22։37

Ինչպե՞ս կարող ենք հաճեցնել Եհովային, եթե չենք հավատում, որ նա կարող է կամ ցանկանում է վարձատրել մեզ

Ինչպե՞ս է Եհովան վարձատրում իր հավատարիմ ծառաներին։ Նա խոստացել է հավիտենական կյանք դրախտ երկրի վրա, հրաշալի ապագայի խոստում, որն ընդգծում է նրա անհուն սերն ու առատաձեռնությունը (Հայտնություն 21։3, 4)։ Նույնիսկ հիմա այն մարդիկ, ովքեր ջանադրաբար փնտրում են Աստծուն, առատ օրհնություններ են վայելում։ Նրա սուրբ ոգու և իմաստության օգնությամբ նրանք բավականություն պատճառող կյանքով են ապրում (Սաղմոս 144։15; Մատթեոս 5։3

Եհովան երախտագետ Աստված է։ Նա թանկ է գնահատում իրեն նվիրված մարդկանց հավատարիմ ծառայությունը։ Այս բանի գիտակցումը չի՞ մղում քեզ մտերմանալու Աստծու հետ։ Չարժե՞ արդյոք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարելի է այնպիսի հավատ զարգացնել Աստծու հանդեպ, որի համար նա առատապես կվարձատրի։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր նոյեմբեր ամսվա համար

Տիտոս 1–3; Փիլիմոն 1–25; Եբրայեցիներ 1–13Հակոբոս 1–5