Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ

Ի՞նչն է շատերին խանգարում սիրել Աստծուն

Ի՞նչն է շատերին խանգարում սիրել Աստծուն

««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը» (Հիսուս Քրիստոս, մ.թ. 33թ.) *։

Որոշ մարդիկ դժվարանում են սիրել Աստծուն։ Նրանց համար Աստված անըմբռնելի է, անհասանելի և նույնիսկ դաժան։ Տեսնենք, թե ինչ են ասում ոմանք։

  • «Ես աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ, բայց միևնույն ժամանակ կարծում էի, թե նա հեռու է, անհասանելի։ Ինձ համար Աստված աբստրակտ հասկացություն էր, ոչ թե անձնավորություն» (Մարկո, Իտալիա)։

  • «Սրտանց ուզում էի ծառայել Աստծուն, բայց նա շատ հեռու էր թվում։ Մտածում էի, որ նա դաժան է և միայն պատժում է մեզ։ Չէի հավատում, որ Աստված կարող է ջերմ զգացմունքներ ունենալ» (Ռոսա, Գվատեմալա)։

  • «Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե Աստված մեր մեջ սխալներ է փնտրում, որ պատժի։ Հետո սկսեցի մտածել, որ նա անտարբեր է։ Ինձ համար Աստված նման էր մի նախագահի, որը ղեկավարում է մարդկանց, բայց իրականում հետաքրքրված չէ նրանցով» (Ռեյմոնդ, Կանադա)։

Իսկ դո՞ւ ինչ ես կարծում, դաժա՞ն է Աստված։ Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է այս հարցը։ Օրինակ՝ միջնադարում շատերը նույնիսկ չեն աղոթել Ամենակարող Աստծուն։ Ինչո՞ւ։ Նրանք հիվանդագին վախ են զգացել նրա հանդեպ։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը մեկնաբանում է. «Ինչպե՞ս կարող էր մեղավոր մարդը հանդգնել աղոթել մեկին, ով ահազդու է ու անհասանելի՝ նստած բարձր գահին»։

Ինչո՞ւ են մարդիկ Աստծուն «ահազդու և անհասանելի» համարում։ Ի՞նչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը Աստծու մասին։ Կարո՞ղ է նրա մասին ճշմարտությունն իմանալը օգնել սիրելու նրան։