Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ»

«Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ»

«Նա, ով չի կարողանում ներել ուրիշներին, փլուզում է այն կամուրջը, որով պետք է հենց ինքը անցնի»։ Սրանք 17-րդ դարի բրիտանացի պատմաբան Էդուարդ Հերբերտի խոսքերն են, որոնք ընդգծում են մի պատճառ, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին. վաղ թե ուշ մենք ենք կարիք ունենալու, որ մեզ ներեն (Մատթեոս 7։12)։ Սակայն կա ավելի կարևոր պատճառ։ Ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի խոսքերին՝ գրված Կողոսացիներ 3։13-ում (կարդա՛)։

Քանի որ մենք անկատար ենք, գուցե երբեմն վիրավորենք կամ բարկացնենք ուրիշներին, և նրանք էլ մեզ (Հռոմեացիներ 3։23)։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն պահպանել անկատար մարդկանց հետ։ Աստծուց ներշնչված՝ Պողոսը խորհուրդ է տալիս համբերել իրար և ներել։ Այս խորհուրդը մեր օրերում նույնքան գործնական է, որքան այն ժամանակ, երբ գրվել է՝ գրեթե երկու հազար տարի առաջ։ Եկեք մանրամասնորեն քննենք Պողոս առաքյալի խոսքերը։

«Շարունակեք համբերել իրար»։ «Շարունակեք համբերել» արտահայտությունը թարգմանվել է հունարեն մի բառից, որն ունի հանդուրժելու իմաստ։ Մի աշխատության մեջ ասվում է, որ քրիստոնյաները դրսևորում են այս հատկությունը՝ «հոժարակամորեն համբերելով նրանց, ում վատ հատկությունները կամ սխալները նյարդայնացնում են իրենց»։ «Իրար» բառը ցույց է տալիս, որ այս հատկությունը պետք է դրսևորվի փոխադարձաբար։ Եթե հիշենք, որ մենք էլ ունենք այնպիսի հատկություններ, որոնք գուցե նյարդայնացնում են ուրիշներին, թույլ չենք տա, որ ուրիշների վատ հատկությունները խաթարեն մեր և նրանց միջև եղած խաղաղությունը։ Իսկ ինչպե՞ս կվարվենք, եթե ուրիշները մեղք գործեն մեր դեմ։

«Շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց»։ Ըստ մի աստվածաշնչագետի խոսքերի՝ «մեծահոգաբար ներել» թարգմանված հունարեն բառը «չի նշանակում պարզապես ներել կամ թողություն տալ, այլ ունի ավելի խոր՝ ողորմածաբար ներելու իմաստ»։ Մեկ ուրիշ աղբյուրում նշվում է, որ այս բառը կարող է նշանակել «ողորմել, շնորհել»։ Մենք ողորմած կլինենք՝ պատրաստակամորեն ներելով, նույնիսկ եթե մեկս մյուսի դեմ «գանգատվելու պատճառ ունի»։ Իսկ ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք մեծահոգաբար ներելու. քանի որ վաղ թե ուշ մենք էլ թերևս սխալ գործենք մեզ նեղացնողի դեմ և կարիք ունենանք նրա կողմից ներվելու։

«Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք»։ Սա ուրիշներին ներելու գլխավոր պատճառն է (Միքիա 7։18)։ Մտածիր, թե ինչպես է Եհովան վարվում զղջացող մեղավորների հետ։ Ի տարբերություն մեզ՝ նա մեղք չի գործում, սակայն պատրաստ է լիովին ներելու նրանց, ովքեր զղջում են, չնայած երբեք կարիք չի լինելու, որ այդ մեղավորները իրեն ներեն։ Ինչ խոսք, մեծահոգաբար ներելու հարցում Եհովան հրաշալի օրինակ է։

Մեծահոգաբար ներելու հարցում Եհովան հրաշալի օրինակ է

Եհովայի ողորմությունը գրավում է մեզ և մղում ընդօրինակելու նրան (Եփեսացիներ 4։32–5։1)։ Լավ կլինի՝ հարցնենք մեզ. «Եթե Եհովան մեծահոգաբար ներում է ինձ, ինչպե՞ս կարող եմ չներել անկատար մի մարդու, որն անկեղծորեն զղջում է իր արարքի համար» (Ղուկաս 17։3, 4