Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստված քայլեր է ձեռնարկել մարդկանց փրկելու համար

Աստված քայլեր է ձեռնարկել մարդկանց փրկելու համար

Աստված հավատարիմ Աբրահամին հայտնեց, որ խոստացված «սերունդը» նրա հետնորդներից է լինելու։ Այդ «սերնդի» միջոցով երկրի «բոլոր ազգերը պիտի օրհնվեին» (Ծննդոց 22։18)։ Աբրահամի թոռ Հակոբը հետագայում տեղափոխվեց Եգիպտոս, որտեղ նրա ընտանիքը մեծացավ ու ազգ դարձավ՝ հին Իսրայել ազգը։

Ժամանակի ընթացքում Եգիպտոսի բռնակալ փարավոններից մեկը իսրայելացիներին ստրկացրեց։ Սակայն Աստված Մովսեսին մարգարե նշանակեց և նրա միջոցով ազատագրեց Իսրայելին՝ հրաշքով բացեց Կարմիր ծովը և դրա միջով անցկացրեց նրանց։ Դրանից հետո Աստված իսրայելացիներին օրենքներ տվեց, այդ թվում նաև Տասը պատվիրանները, որոնք պետք է առաջնորդեին ու պաշտպանեին նրանց։ Այդ օրենքներում նշվում էր, որ մեղքերի ներում ստանալու համար զոհեր պետք է մատուցվեին։ Աստծուց ներշնչված՝ Մովսեսը հայտնեց ժողովրդին, որ Աստված մեկ այլ մարգարե է ուղարկելու։ Այդ մարգարեն լինելու էր խոստացված «սերունդը»։

Ավելի քան չորս հարյուր տարի անց Աստված Դավիթ թագավորին խոստացավ, որ այդ «սերունդը» իշխելու է մի թագավորությունում, որը հավիտյան է լինելու։ Այդ անձնավորությունը Մեսիան էր լինելու՝ Աստծու կողմից նշանակված Ազատարարը, որը փրկելու էր մարդկանց և վերականգնելու էր Դրախտը երկրի վրա։

Աստված Դավթի և ուրիշ մարգարեների միջոցով ժամանակի ընթացքում ավելի շատ տեղեկություններ հայտնեց Մեսիայի մասին։ Նրանք կանխագուշակեցին, որ նա խոնարհ է լինելու և բարի, իսկ նրա իշխանության ժամանակ չեն լինելու սով, անարդարություն և պատերազմ։ Մարդիկ թե՛ միմյանց և թե՛ կենդանիների հետ խաղաղությամբ են ապրելու։ Հիվանդությունը, տառապանքն ու մահը, որոնք Աստծու նպատակի մաս չեն կազմել, կվերանան, իսկ մահացած մարդիկ հարություն կառնեն և կապրեն երկրի վրա։

Միքիա մարգարեն կանխագուշակեց, որ Մեսիան ծնվելու է Բեթլեհեմում, իսկ Դանիելը գրեց, որ նա հետագայում պետք է սպանվի։ Բայց հետո Աստված հարություն էր տալու նրան և երկնքում թագավոր էր նշանակելու։ Դանիելը նաև կանխագուշակեց, որ Մեսիայի Թագավորությունը պետք է փոխարինի մյուս բոլոր կառավարություններին։ Արդյո՞ք Մեսիան հայտնվեց այնպես, ինչպես որ մարգարեացվել էր։

Ծննդոց 22–50-րդ գլուխներ, Ելք, 2 Օրենք, 2 Սամուել, Սաղմոս, Եսայիա, Դանիել, Միքիա և Զաքարիա 9։9