Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ինչո՞ւ պետք է Աստվածաշունչը հետաքրքրի մեզ

Ինչո՞ւ պետք է Աստվածաշունչը հետաքրքրի մեզ

Աստվածաշունչը աշխարհում ամենահայտնի գիրքն է։ Այնտեղ գրված են իրական մարդկանց մասին պատմություններ, թե ինչ փոխհարաբերություններ են ունեցել նրանք Աստծու և մեկը մյուսի հետ։ Աստվածաշունչը գործնական դասեր է սովորեցնում։ Նրա պատգամը պարզ է ու հստակ, ինչի շնորհիվ հասկանալի է եղել տարբեր ժամանակաշրջաններում ապրած մարդկանց։ Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և մատչելի է գրեթե բոլորին։ Իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչի սկզբունքներին, դրանք միշտ արդիական են։

Աստվածաշունչը ոչ թե պարզապես գիրք է Աստծու մասին, այլ գիրք է՝ Աստծու կողմից տրված։ Այն հայտնում է Աստծու անունը, բացահայտում նրա անձնավորությունը ու անփոփոխ նպատակները երկրի և մարդկանց առնչությամբ։ Աստծու Խոսքը նաև պատմում է չարի և բարու միջև եղած երկարատև պայքարի մասին. հետաքրքրաշարժ, տիեզերական դրամա՝ լավ ավարտով։ Կարդալով Աստվածաշունչը առանց կանխակալ կարծիքի՝ ամուր հավատ և հաստատուն հույս կունենանք։

Աստվածաշնչում կան տեղեկություններ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չենք կարող գտնել։ Օրինակ՝ այն հայտնում է ճշմարտությունը հետևյալ հարցերի մասին.

  • Ինչպե՞ս ենք առաջացել և ինչո՞ւ ենք տառապում։

  • Ի՞նչ է Աստված արել մարդկանց փրկելու համար։

  • Ի՞նչ է Հիսուսը արել մեզ համար։

  • Ինչպիսի՞ն է լինելու երկրի և մարդկանց ապագան։

Եկեք ընթերցենք հաջորդ հոդվածները և տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչի մասին է Աստվածաշունչը։