Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Աստված կարող է ցավ զգալ սրտում. ինչպես կարող ենք ուրախացնել նրան

Աստված կարող է ցավ զգալ սրտում. ինչպես կարող ենք ուրախացնել նրան

Երբևէ եղե՞լ է, որ ցավից լաց լինես։~ * Բոլորիս հետ էլ նման բան եղել է։ Սակայն երբեմն հնարավոր է՝ մենք լաց լինենք, քանի որ տխուր ենք։ Գուցե ինչ-որ մեկը սուտ բաներ է ասել մեր մասին։ Դա կարող է ցավ պատճառել մեզ, այնպես չէ՞։~ Աստված նույնպես կարող է ցավ զգալ, երբ իր մասին ստեր են խոսում։ Արի տեսնենք, թե ինչպես կարող ենք ուրախացնել Աստծու սիրտը և ոչ թե ցավ պատճառել նրան։

Աստվածաշունչը նշում է, որ որոշ մարդիկ, ովքեր ասում էին, թե սիրում են Աստծուն, «վշտացրին» նրան՝ «ցավ պատճառեցին»։ Իսկ ինչո՞ւ է Աստված ցավ զգում, երբ չենք անում այն, ինչ նա ասում է։

Եհովայի ստեղծած առաջին մարդիկ մեծ ցավ պատճառեցին նրան։ Աստված նրանց բնակեցրել էր Դրախտում, որը Եդեմի պարտեզ էր կոչվում։ Ովքե՞ր էին նրանք։~ Այո՛, Ադամն ու Եվան։ Տեսնենք, թե ինչպես նրանք վշտացրին Աստծուն։

Մարդկային առաջին զույգին Դրախտում բնակեցնելուց հետո Եհովան պատվիրեց նրանց հոգ տանել այդ հիասքանչ պարտեզին։ Նաև ասաց, որ կարող են երեխաներ ունենալ, ապրել միասին ու չմահանալ։ Բայց նախքան երեխաներ ունենալը նրանց հետ մի շատ վատ բան պատահեց։ Գիտե՞ս, թե ինչ։~ Մի հրեշտակ դրդեց Եվային, հետո էլ Ադամին ըմբոստանալու Եհովայի դեմ։ Արի տեսնենք, թե ինչպես դա եղավ։

Այդ հրեշտակը այնպես արեց, որ թվա, թե օձը խոսում է։ Եվային դուր եկավ այն, որ օձն ասաց, թե նա «Աստծու պես» կլինի, ուստի արեց այն, ինչ օձն ասաց։ Գիտե՞ս՝ ինչ արեց Եվան։~ 

 Նա կերավ այն պտղից, որ Եհովան պատվիրել էր Ադամին չուտել։ Նախքան Եվային ստեղծելը Աստված ասել էր Ադամին. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։

Եվան գիտեր այդ պատվերի մասին։ Բայց նա շարունակեց նայել ծառին և տեսավ, որ «ծառի պտուղը լավ է ուտելու համար, որ փափագելի է աչքերին.... վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել»։ Հետո նա այդ պտղից տվեց Ադամին և «նա կերավ»։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ Ադամը այդպես վարվեց։~ Քանի որ նա Եվային Աստծուց շատ էր սիրում։ Նա ցանկացավ հաճեցնել իր կնոջը, ոչ թե Աստծուն։ Բայց ամենակարևորը Եհովային հնազանդվելն է։

Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչպես կարող էր օձը խոսել Եվայի հետ։ Ինչպես որ մարդը կարող է այնպես անել, որ թվա, թե խաղատիկնիկը խոսում է, այնպես էլ ինչ-որ մեկը այնպես արեց, որ թվա, թե օձը խոսում է։ Ո՞վ էր այդ մեկը։~ «Առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում»։

Իսկ ինչպե՞ս կարող ես ուրախացնել Եհովայի սիրտը։~ Միշտ ձգտիր անել այն, ինչ նրան հաճելի է։ Սատանան ասում է, որ կարող է ցանկացած մեկին դրդել անելու այն, ինչ ինքն է ուզում։ Ուստի Եհովան հորդորում է մեզ. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ»։ Սատանան չարախոսում է Աստծուն։ Նա ասում է, թե բոլորին կարող է հեռացնել նրանից։ Ուրեմն ուրախացրու Եհովայի սիրտը՝ հնազանդվելով ու ծառայելով նրան։ Ջանք կթափե՞ս դա անելու համար։~ 

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։