Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱ։ Ե՞ՐԲ ԱՅՆ ՎԵՐՋ ԿԳՏՆԻ

Խորտակված բազում անմեղ կյանքեր

Խորտակված բազում անմեղ կյանքեր

Փոքրիկ Նոելը մի հրաշալի աղջնակ էր, նա սիրում էր նկարել։ Ամառային մի երեկո նա դուրս եկավ բակ խաղալու և պատահաբար ընկավ լողավազանի մեջ ու խեղդվեց։ Երկու շաբաթ անց Նոելը չորս տարեկան էր դառնալու։

2012թ. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Քոնեկտիկուտ նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն տեղի ունեցավ, որի ժամանակ 26 մարդ զոհվեց։ Շարլոտը, Դենիելը, Օլիվիան, Ժոզեֆինը 6–7 տարեկան այն 20 երեխաներից մի քանիսն են, որոնք մահացան այդ ժամանակ։ Հուղարկավորության օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարդաց բոլոր երեխաների անունները և դիմելով ներկաներին՝ ասաց. «Նման ողբերգությունները պետք է վերջ գտնեն»։

Տասնութ տարեկան Բանոն 1996թ.-ին իր ընտանիքի հետ Իրաքից տեղափոխվեց Նորվեգիա։ Նրա ընկերները նրան Արևաշող էին անվանում։ Ցավոք, 2011թ. հուլիսի 22-ին Բանոն մահացավ։ Նա մեկն էր այն 77 հոգուց, որոնք դարձան ծայրահեղականի զոհը, որն ասաց. «Ներողություն եմ խնդրում.... որ չկարողացա ավելի շատ մարդ սպանել»։

Նման դժբախտությունների մասին մենք շարունակ տեղեկանում ենք աշխարհի տարբեր մասերից։ Որքա՜ն ցավ ու վիշտ են պատճառում դժբախտ պատահարները, հանցագործությունը, պատերազմները, ահաբեկչությունը, բնական աղետները։ Մեծ թվով անմեղ մարդկանց կյանքեր են խորտակվում։

Ոմանք մեղադրում են Աստծուն՝ մտածելով, որ մեր Արարիչը հոգ չի տանում մարդկանց մասին։ Ուրիշներն էլ կարծում են, որ Աստված տեսնում է մեր տառապանքը, բայց նախընտրում է չմիջամտել։ Կան մարդիկ էլ, որ ասում են, թե դժբախտությունները նախասահմանված են։ Այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են ու բազմաթիվ։ Որտե՞ղ կարելի է գտնել վստահելի և գոհացուցիչ պատասխաններ։ Հաջորդ հոդվածներում կտեսնենք, թե ըստ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի, որն է տառապանքի պատճառը և ինչպես դրան վերջ կդրվի։